Ավստրալիայում կենգուրուի հարձակման արդյունքում երեք մարդ վիրավորվել է

Շաբաթ երեկոյան Ավստրալիայում խոշոր կենգուրուի հարձակումից երեք մարդուց կազմված ընտանիքը լրջորեն տուժել է:

Ընտանիքի անդամներից մեկը լուրջ վնասվածք է ստացել, գրում է news.am-ը հղում անելով՝ AFP-ն:

Դեպքը տեղի է ունեցել Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում՝ Դարլինգ Դաունս շրջանում:

 

Ընտանիքը կենդանուն հետ է մղել ավելի եւ բահի միջոցով:

Հարձակման արդյունքում 64-ամյա Լինդա Սմիթը թոքի վնասվածք է ստացել, քերծվածքներ, ներքին վնասվածքներ, կոտրել է կողոսկրը եւ կիրակի վիրահատվել է հիվանդանոցում:

Սառայի ամուսինը, որը զբաղվում է շրջակա միջավայրի պահպանությամբ, ամեն երեկո դաժան երաշտի պայմաններում, որը սպառել էր նրանց սննդի պաշարները, կերակրել է 30 կենգուրուի եւ վալաբիի:

Կինը Քվինսլենդի բուժծառայությանը պատմել է, որ 180 սմ հասակով կենգուրուի արուներից մեկը հանկարծակի հարձակվել է իր ամուսնու վրա:

Երբ կինը փորձել է փրկել ամուսնուն, վերցնելով ավելը եւ կենդանուն հացի կտոր տալով, կենգուրուն նրա ձեռքից քաշել է ավելը եւ հարձակվել:

Այնուամենայնիվ կինը կարողացել է փրկել ամուսնուն: Նա հասցրել է փայտի կտոր վերցնել, որով հաջողությամբ ազատվել է կատաղած կենդանուց: Օգնության հասած զույգի 40-ամյա որդին բահով հարվածել է կենգուրուին: Կենդանին ցատկել է թփերի մեջ եւ անհետացել:

Քվինսլենդի բուժծառայության գլխավոր վիրաբույժն AFP-ին հայտնել է, որ  իր 30-ամյա տարօրինակ բժշկական պրակտիկայում ոչ մի անգամ նման դեպքի չի հանդիպել: Նրա խոսքով կենգուրուի խոշոր արուները երբեմն ագրեսիվ են լինում, բայց կատարվածը բացառիկ դեպք է:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն