Կարեն Մարգարյանը դարձել է պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն

Հայաստանի օլիմպիական հավաքականն առաջին մեդալն է նվաճել 3-րդ ամառային Օլիմպիական խաղերում, այն էլ ոսկի:

Ծանրամարտի 77 կգ քաշում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Մարգարյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 141 կգ, այնուհետ հրում 168 կգ և երկամարտի 309 կգ արդյունքով դարձավ պատանեկան Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր: Երկրորդ տեղում 308 կգ արդյունքով Ուզբեկստանի ներկայացուցիչն է:

Օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող մարզիկները հանդես են գալիս 7 մարզաձևերում: Մրցավայր են մեկնել ծանրորդներ Կարեն Մարգարյանը (77 կգ) և Լիանա Գյուրջյանը (63 կգ), հունահռոմեական ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ), թաեքվոնդոիստ Անդրանիկ Խաչատրյանը (73 կգ), ձյուդոիստ Յուրի Իսրայելյանը (55 կգ), հրաձիգ Հայկ Բաբայանը (10 մ օդամղիչ ատրճանակ), լողորդ Արթուր Բարսեղյանը (50 մ, 100 մ ազատ ոճ և 50մ բատերֆլայ) և գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան: 

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն