Խաղողի բերքատվության արդյունքները բավարար են. փոխնախարար

Արցախի Հանրապետության խաղողի այգիներում շարունակվում են բերքահավաքի աշխատանքները:

 «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   ԱՀ  գյուղատնտեսության  փոխնախարար  Վիլեն  Ավետիսյանն  ասել է, որ  բերքահավաքի   ենթակա   1360  հա  խաղողի  այգիներից  հավաքվել  է  846  հա-ը:

Նրա  խոսքով՝  խաղողի միջին   բերքատվությունը     հա-ից  կազմել  է  60,3ց,   իսկ   համախառը  բերք՝  5103տ:

Խոսելով    խաղողի  մթերման  գների  մասին՝ Վ. Ավետիսյանը  տեղեկացրել է, որ    գինու  համար  նախատեսված  խաղողի    հիմնական   սորտերը (խնդողնի, արենի, չարենց)   Արցախի   մթերող  գործարաններում    իրացվում  են   220-250  դրամով:  Իսկ  կոնյակի  պատրաստման  համար նախատեսված   խաղողի     մյուս  սորտերն  ըստ    քաղցրության՝  120-130  դրամով:

Փոխնախարարը  նշել  է, որ հանրապետությունում    խաղողի  բերքի  իրացման   խնդիր   չկա: 

Մեր  զրուցակիցն   այս  տարվա   խաղողի  բերքատվության  արդյունքները    բավարար  է    գնահատում: 

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն