Երկու խոսք Քարահունջի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Քարահունջի շուրջ:

Քանի որ ես Քարահունջը կամ Զորաց քարերը որպես զբոսաշրջային պրոդուկտ ներկայացնելու մեջ իմ ավանդն են ունեցել շատ տարիներ առաջ ապա մի երկու բան կուզենայի ասել այդ ուղղությամբ:

Ա. Տուրիստական պրոդուկտները միշտ չէ, որ համահունչ են քայլում գիտական խոսքի հետ:Աշխարհի տարբեր երկրների միլիոնավոր այցելուներ ապահովող վայրեր այդպիսին են դարձել հենց միֆերի շնորհիվ: Տուրիստներից ոչ մեկը չի տեսել լճում ապրող հրեշին կամ ծովում ապրող ջրահարսին և ոչ էլ դա գիտականորեն ապացուցված փաստ է, բայց այդ վայրերը ձգում են:

Բ.Շատ հեշտ կարելի էր առանց ճշմարտության դեմ մեղանչելու թե աստղադիտարանը ներկայացնել, որպես վարկած և թե դամբարանադաշտը որպես փաստ:Հատկապես որ մեկը մյուսին չի խանգարում:Ի վերջո նույն վայրում կարող են լինել տարբեր ժամանակաշրջանի մշակութային շերտեր:

Այս երկու մոտեցումների համադրումից կշահեր պետությունը , գիտությունը, զբոսաշրջությունը, գյուղացիությունը մի խոսքով բոլոր, բայց դրա համար պետք էր ընդամենը մտքի ճկունություն ու փոխադարձ հարգանք:Դե հիմա էլի գնաց էլ գող փիսո էլ քաչալ շուն:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն