Նախկին քաղաքական էլիտան նախորդ շաբաթ հարսանիքի էր եղել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Կիրակի օրը տեղի է ունեցել արդարադատության նախկին նախարար, Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանի դստեր եւ Քուվեյթում Հայաստանի նախկին դեսպան Մանվել Բադեյանի եղբորորդու հարսանիքը, որը նշվել է «Օջախ» ռեստորանում։

Փեսացուն, որ վերջերս է վերադարձել Չինաստանից, որտեղ կրթություն է ստացել, գործունեություն է ծավալում մասնավոր ոլորտում։

Հրավիրյալների շարքում են եղել նախկին պաշտոնյաներ, հոգեւորականներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։

Հարսանիքը ծաղկեցրել են ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան աստղիկները։ Հարսի պարը երգչուհի Արփիի կատարմամբ «Մախմուր աղջիկ» երգի ներքո է եղել»։ 

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն