Յուրաքանչյուրն իրեն պատկերացնում է առաջնորդողի և միավորողի դերում․ Շիրազ Խաչատրյան

Քաղաքական զարգացումների տրամաբանությունը հուշում է, որ ընտրազանգվածը մեծացնելու և հասարակական հենարանն ընդլայնելու համար ընդդիմությունն առաջին հերթին պետք է բարձրացնի հասարակությանը հուզող առանցքային հարցերը, ցույց տա դրանց լուծման ճանապարհները: Իսկ ընտրական գործընթացների ժամանակ ընդդիմությունը, կենտրոնացնելով իր քաղաքական ռեսուրսները, կարող է ճանապարհ հարթել իշխանության գալու համար:

Արցախում ընտրությունների անցկացմանը քիչ ժամանակ է մնացել, սակայն այն քաղաքացիները, որոնք սովորաբար համակրում են ընդդիմադիր դիրքերից հանդես եկող գործիչներին, դեռևս չեն կողմնորոշվում, թե ում կարելի է սատարել, քանի որ «ընդդիմադիրների» դաշտում տիրապետում է հատվածականությունը, որն ավելի է ջլատում նրանց ուժերը:

Իրենց դիրքերն ամրապնդելու և հաղթանակի հասնելու պայմաններ ստեղծելու համար ընդդիմադիրներն այլ ելք չունեն, քան միավորված ձևով հանդես գալն է։ Միավորումը կարող է տեղի ունենալ նրանցից ամենաազդեցիկի շուրջ, բայց դրան խանգարում են թեկնածուների ընկալումներն ու ամբիցիաները։

Խնդիրն այն է, որ նրանցից յուրաքանչյուրն իրեն պատկերացնում է առաջնորդողի և միավորողի դերում:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shiraz.khachatryan/posts/1918903721556315

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն