Էջմիածնի շենքերից մեկի նկուղում փլուզում է եղել. հայտնաբերվել է քաղաքացու դի

Հոկտեմբերի 11-ին, ժամը 15:04-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի շենքերից մեկի նկուղում տեղի է ունեցել փլուզում, կա տուժած.  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես FBH.am-ին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները նկուղից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն