Ադրբեջանական կողմը դիպուկահար զենքերից կրակել ու վիրավորել է Արցախի դիտակետի շանը

Ադրբեջանական կողմը մեկ ժամում 40-ից ավելի կրակոցներ է արձակել Արցախի առաջնագծի դիտակետի վրա դիպուկահար զենքերից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը։

«Ահա թե ինչպես է Հեյդարի որդին պահում հրադադարի մասին պայմանավորվածությունը…

Մեկ ժամում 40-ից ավելի կրակոցներ մեր դիտակետի վրա դիպուկահար զենքերից, եւ կատաղությունից հողաթմբի վրա բարձրացած շանը ուղղությամբ»,- ասված է նրա գրառման մեջ: Նա նաեւ տեղադրել է դիպուկարի կրակոցից վիրավոր շան լուսանկարները։

Հիշեցնենք, շաբաթներ առաջ Դուշանբեից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվել են, որ երկրների պաշտպանության նախարարություններին հանձնարարություն կտան կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում եւ ընդհանրապես առկա լարումն իջեցնելու վերաբերյալ:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն