Ռոնալդուն հայտարարել է, որ «Ռեալը» դավադրություն է կազմակերպել իր դեմ

Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վստահ է, որ իր դեմ կա դավադրություն, որի հետեւում Մադրիդի «Ռեալն» է:

La Repubblica պարբերականը գրում է, որ Ռոնալդուի եւ Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հարաբերությունները լարվել են դեռ անցած դեկտեմբերին եւ այս տարի անհատական մրցանակների բացակայությունը, 2009 թվականի դեպքերով իր դեմ բռնաբարության մեղադրանքը, «Վալենսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում կարմիր քարտը, անհատական հովանավորների նեգատիվ հայտարարություններն ուղղորդված են Պերեսի կողմից:

Հիշեցնենք, որ ամերիկուհի Քեթրին Մայորգան ԱՄՆ-ի Նեւադա նահանգի դատարան հայց է ներկայացրել Ռոնալդուի դեմ: Հաղորդման համաձայն՝ բռնաբարությունը տեղի է ունեցել 2009 թվականին Լաս Վեգասում: 2009թ. հունիսին Ռոնալդուն եղբոր եւ քրոջ հետ հանգստացել է Լաս Վեգասում:

Ավելի վաղ Մայորգայի փաստաբաններն ասուլիսում հայտարարել էին, որ ամերիկուհին Ռոնալդուից 200 հազար դոլար փոխհատուցում է պահանջում տեղի ունեցածի համար: Պորտուգալացի հարձակվողը 20 օր ունի մեղադրանքին պատասխանելու համար:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն