Մասնագիտություններ, որոնք ի հայտ կգան առաջիկա տասնամյակում

Առաջիկայում կարող են մի շարք նոր մասնագիտություններ հայտնվել, ինչպես, օրինակ՝ վիրտուալ ճանապարհային ոստիկանը և թվային նմանակներ ստեղծող ինժեները: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռազմավարական նախաձեռնությունների գործակալությունը և «Ավտոնետը»:

Օրինակ՝ մոտ ապագայում մարդիկ կկարողանան վիրտուալ ճանապարհային ոստիկաններ դառնալ, որոնք վարորդներին հետևող օպերատորի գործառույթ կկատարեն և կհետևեն ճանապարհային անվտանգությանը: Թվային անոմալիաների փորձագետները կկարողանան պարզել և կանխատեսել արհեստական ինտելեկտի խափանումները՝ ավտոմատ համակարգով աշխատող տրանսպորտային միջոցներում:

Իսկ թվային նմանակներ ստեղծող ինժեներների պարտականությոնը կլինի ավտոմեքենաների և վարորդի վարքը արտակարգ իրավիճակներում մոդելավորելը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն