Բարսելոնան կբողոքարկի Լանգլեի կարմիր քարտը

«Բարսելոնան» պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել «Ժիրոնայի» հետ Պրիմերայի 5-րդ տուրի խաղում (2:2) գլխավոր մրցավարի որոշման վերաբերյալ՝ հեռացնել Կլեման Լանգլեին:

Ակումբը բողոքարկում կներկայացնի առաջնության կոմիտեին, քանի որ համաձայն չէ տեսակրկնությունը դիտելուց հետո 43-րդ րոպեին ֆրանսիացուն կարմիր քարտ ցույց տալու՝ մրցավարի որոշման հետ:

Ընդ որում, հստակեցվում է, որ խաղի հաշվետվության մեջ մրցավարը Լանգլեի գործողությունները որակել է որպես «գնդակի համար պայքարում արմունկով մրցակցին հարվածել»:

Խաղից հետո «Ժիրոնայի» կիսապաշտպան Պերե Պոնսը, որի հետ մենապայքարից հետո էլ հենց հեռացվել էր Լանգլեն, խոստովանել է, որ ի սկզբանե մտածել էր, թե կանոնները հենց ինքն է խախտել:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն