Յուրա Մովսիսյանը նորամուտն է նշել ամերիկյան «Չիկա Ֆայր» ակումբում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը նորամուտն է նշել ամերիկյան «Չիկա Ֆայր» ակումբում:

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում հայ ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 80-րդ րոպեին: «Չիկագո Ֆայրը» 2:2 հաշվով է խաղացել «Նյու Ինգլանդ Ռեւոլուշնի» հետ:

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանի նախորդ ակումբը շվեդական «Յուրգորդենն» էր, որը հուլիսին չէր ցանկացել երկարաձգել նրա վարձակալության պայմանագիրը։ Յուրա Մովսիսյանի տրանսֆերային իրավունքը պատկանում էր ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքին», որը հրաժարվել էր նոր պայմանագիր կնքել։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն