ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել է Սերգեյ Լավրովի եւ Զոհրաբ Մնացականյանի երկկողմ հանդիպման մասին

Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ ԳԱ 73-րդ նստաշրջանի շրջանակներում նախատեսված է Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը:

Այս մասին FBH.am-ը տեղեկանում է ՌԴ ԱԳՆ կայքից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Նյու Յորքում սկսվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը՝ համաշխարհային կենսական նշանակություն ունեցող հիմնախնդիրների համակողմանի քննարկման համար։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ճեպազրույցում թվարկել է Լավրովի՝ Նյու Յորքում կայանալիք բոլոր հանդիպումները, այդ թվում՝ ՀՀ ԱԳ նախարարի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի եւ այլ բարձրաստիճան անձանց հետ հանդիպումները։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն