5 սխալ միտք փողի մասին. հարստանալու համար ճիշտ մտածեք

Որպեսզի գումարը շատ լինի, բավական չէ աշխատել ողջ օրը, այլ, նախևառաջ, պետք է որդեգրել գումարային ճիշտ մտածողություն: Բայց մինչ այդ մտածողությունը սերմանելը, անհրաժեշտ է ազատվել նախկին, հնացած կաղապարներից:

Եվ այսպես, 5 միտք գումարի մասին' ինչպես չի կարելի մտածել.
 

1. Գումարը վաստակվում է միայն քրտինքով ու արյամբ: Շատերն են կարծում, թե որոշակի կապիտալ կուտակելու համար պետք է անմարդկային ջանքեր գործադրել, աշխատել ուտելու, քնելու և մնացած բոլոր կարևոր գործողությունների փոխարեն: Եթե այսպես եք մտածում, ապա վստահեցնում ենք Ձեզ' մեծ է հավանականությունը, որ ողջ կյանքում կչարչարվեք ու գրոշներ կստանաք: Սրա փոխարեն նոր կերպ նայեք երևույթին, ավելի լավ է մի քիչ ժամանակ հատկացնեք ու պարզապես մտածեք, թե ինչ գործով զբաղվեք, որ Ձեզ համար առավել շահավետ ու շահութաբեր կլինի: Մտածեք և գտեք որևէ կրեատիվ գաղափար:

2. Հարստությունը փչացնում է մարդուն: Չի կարելի ասել, թե սա լրիվ մտակաղապար է, բայց և այնպես, պետք չէ թույլ տալ, որ այն դառնա խոսք' հօգուտ աղքատ մնալու: Իհարկե, միանգամից հարստանալը լուրջ փորձություն է ցանկացած մարդու համար, բայց եթե կարողանաք պատվով անցնել այդ փորձությունը, ապա Ձեզնով կրկնակի հպարտանալու առիթ կունենաք: Իսկ գումարը կարելի է ծախսել ոչ միայն վայրկենական հաճույքների վրա, այլեւ, ասենք, օգտագործել իբրև երեխաների ապագայի երաշխիք կամ նրանց կրթության համար կատարած մեծ ներդրում:

3. Արդար փող չի լինում: Հնարավոր չէ վիճել. որոշ հարուստներ, մեղմ ասած, այնքան էլ արդար ճանապարհով չեն փող դիզել, բայց սա չի նշանակում, թե արդար փող չի լինում:

4. Հարուստ լինելն ամոթ է: Շատերն անկեղծորեն այսպես են կարծում: Բայց համաձայնեք, ինչ ամոթ բան կա, որ ինչ-որ մեկը հարստանում է շնորհիվ իր կարողությունների, խելքի ու հմտության: Ախր դա հիանալի է և, բացի դա, հնարավորություն է տալիս չամաչելու համար օգնել շրջապատի կարիքավոր մարդկանց:

5. Պետք է խնայել «սև օրվա համար»: Իհարկե, գումար խնայել պետք է, բայց ոչ թե «սև օրվա», այլ, ասենք ճամփորդության, վերանորոգման և այլ պայծառ բաների համար: Խնայելով վատ օրվա համար' Դուք դեպի Ձեզ եք ձգում բացասական էմոցիա: Մի խոսք կա' «Եթե պատից հրացան է կախված, այն մի օր կկրակի», այս դեպքում ևս, եթե Դուք անընդհատ պատրաստվեք «սև օրվան», այն կգա: Այսպիսով' մի կողմ նետեք նեգատիվը և որդեգրեք պոզիտիվ մտածելակերպ:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն