Սմարթֆոնը կանգնեցրել է փամփուշտը և փրկել ոստիկանի կյանքը

Ջամայկայի Սենթ Էնդրյու շրջանում զինված տղամարդը կրակ է բացել ոստիկանի ուղղությամբ գաջեթների խանութի կողոպուտի ժամանակ։ Այդ մասին գրում է Loop Jamaica-ն։ Երեք հանցագործները կողոպտել են խանութը և տարբեր ուղղություններով դիմել փախուստի։ Նրանցից մեկին խաչմերուկում նկատել են անցորդները։ Մտահոգ քաղաքացիները դիմել են ոստիկանության սերժանտին, ով հսկում էր հարակից փողոցները։ Ոստիկանը պատրաստվում էր հարցաքննել կողոպտիչին, երբ վերջինս հանել է ատրճանակը և մի քանի անգամ կրակել նրա կրծքավանդակին և երկու ոտքերին։ Ոստիկանը պատասխան կրակ է բացել, բայց կողոպտիչին հաջողվել է փախչել։ Ավելի ուշ պարզվել է, որ սերժանտի կյանքը փրկել է վերնաշապիկի գրպանում դրված բջջային հեռախոսը, որն իր վրա է ընդունել փամփուշտը։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն