Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն անկախության տոնի կապակցությամբ այցելեց «Եռաբլուր»

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Ինչպես հաղորդում է FBH.am-ը ՀՀ անկախության տոնի կապակցությամբ «Եռաբլուր»-ում էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Նրանք ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Վեհափառ Հայրապետի կողմից հնչեցվեց աղոթք:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն