Աստղագուշակը սեպտեմբերի 21-ի համար

FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում Ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի։

Խոյ

Խոյերին սպասվում են թարմացումներ առօրյա միջավայրում: Մերձավոր շրջապատում կարող են հայտնվել նոր դեմքեր, ովքեր կունենան հեղինակություն կամ հմայք: Նախադրայլներ են ստեղծվում նախաձեռնությունների իրավական հիմքի հաջող ձևավորման համար: Դրական ռազմավարական տեղաշարժերը կուղեկցվեն մանր թյուրիմացություններով և սահմանափակումներով, որոնք կհուշեն, որ ցանկացած լավացում հնարավոր է միայն տրված սահմաններում:

Ցուլ

Ցուլերին հանգամանքները կարող են գայթակղել հանկարծակի ծախսերով, ոչ ստանդարտ գործարքներով, աշխատավայրի փոփոխությամբ: Աստղերը հուշում են, որ ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, և հրապուրիչ սցենարներն իրենց մեջ բազմաթիվ «բայց»-եր են պարունակում: Ճիշտ ընտրություն կատարելու համար ստիպված կլինեք փորձել մի քանի տարբերակ, որոնցից յուրաքանչյուրն իր խոցելի տեղերը կուենա: Գուցե անհրաժեշտ է սպասել, մինչև իրավիճակը կայունանա:

Երկվորյակ

Երկվորյակների համար օրը դրական, բայցև դավադրական է: Նոր հնարավորությունների և հեռանկարների ի հայտ գալը կարող է ձեզ էյֆորիայի մեջ գցել, ինչի պարագայում կտեսնեք երկնքի աստղերը, բայց չեք նկատի ոտքի տակի փոսը: Կարող եք ցուցադրել ձեր յուրօրինակությունը` թույլ տալով կոպիտ սխալներ: Ոգևորությունը կարող է չփրկել մասնագիտական ձախողումից: Արդյունքում բոլորին կգրավի ձեր հմայքը, սակայն թյուրիմացություններից կարող է տհաճ հետք մնալ:

Խեցգետին

Խեցգետիններին աստղերը խորհուրդ են տալիս ուշադրությունն իրենցից ժամանակավորապես շեղել շրջակա իրականության վրա: Օրը հարմար է հարմարվողական կամ ուսումնական շրջանի, նոր մարդկանց և պայմանների հետ ծանոթանալու համար: Ցանկացած գործի ընթացքում սպասվում են թյուրիմացություններ, տարօրինակություններ: Չարժե չափից դուրս վստահել իրավիճակին, շտապել ենթադրություններում, կարևոր նամակներ գրել:

Առյուծ

Առյուծների առջև աստղերը հրապուրիչ հեռանկարներ են բացում: Դրանց մի մասը ձեզ ծանոթ է, սակայն կլինեն նաև նոր գայթակղություններ, որոնցից հրաժարվելը դժվար կլինի: Բազմիմաստ խճճված իրավիճակում օգտակար կլինի կողմնորոշիչների հստակ համակարգ ունենալ, որպեսզի չխաբվեք և ցանկալին իրականի տեղ չընդունեք: Չարժե հավատալ բառերին, առավել ևս` շշուկներին: Պաշտպանիչ դեր կարող են խաղալ բարոյական և հոգևոր սկզբունքները:

Կույս

Կույսերն իրենց առջև նոր նպատակներ կդնեն, որոնց մեջ կարող է լինել նաև բարեկեցության աճը: Բացառված չէ, որ հենց այսօր արդեն ուրվագծեք ձեր ցանկությունների իրագործման համար համապատասխան ճանապարհները կամ հետաքրքիր առաջարկություն ստանաք: Աստղերը խորհուրդ չեն տալիս շտապել գնահատման, ընտրության, պատասխանի, որոշման հարցում, քանզի այսօր ձեր դատողություններն աչքի չեն ընկնում օբյեկտիվությամբ:

Կշեռք

Կշեռքներին օրը հիմնավորված հույս է տալիս: Լավ նախանշանները, կանխազգացումները շուտով կվերածվեն ավելի մեծ բանի, սակայն անհրաժեշտ է ուշադիր լինել դետալներին և կուրորեն չհավատալ ամենին, ինչ ձեզ ասում են: Արժե ավելի լավ ուսումնասիրել ենթադրյալ գործի մանրամասները, ճշտել երթուղիները, ժամկետները, իրավաբանական նրբությունները, բժշկական սպասարկման, փաստաթղթերի ձևակերպման հարցերը, այլ նրբություններ:

Կարիճ

Կարիճներին խորհուրդ է տրվում ուշադրություն հատկացնել եկամտի, համագործակցության և հատկապես դժվարին իրավիճակից դուրս գալու համակարգին: Այնտեղ, ուր նախկինում անհրաժեշտ էր հնարամտություն դրսևորել և այլընտրանքային տարբերակներ որոնել, այժմ կա ավելի պարզ, ուղիղ ճանապարհ: Գուցե ժամանակն է բիզնեսը կամ գործողությունների սխեման ավելի թափանցիկ հիմքի վրա դնելու համար, օրինակ` իրավաբանորեն ձևակերպելու:

Աղեղնավոր

Աղեղնավորները կարող են համագործակցության հետաքրքիր առաջարկ ստանալ: Անձնական կյանքում փոխադարձ զգացմունքները կարող են բերել տրամաբանական ավարտին` ամուսնության առաջարկի տեսքով: Իրավիճակի խարդավանքը կարող է լինել բազմաթիվ աղավաղումներում, որոնց միջով դժվար կլինի տեսնել իրական պատկերը: Գործը կարող է բարդացնել բառերի կամ պահի սխալ ընտրությունը, շփոթվածությունը, կասկածը, վատ կապը, փաստաթղթերում սխալը:

Այծեղջյուր

Այծեղջյուրների մոտ կարող են նոր պարտականություններ ի հայտ գալ: Հնարավոր է դրանց ուղղակի կապը կարիերայի աճի հետ. առաջադրանքների ավելացումը կարող է լինել ձեր առաջխաղացման հետևանքը կամ դրա նախագուշակը: Հնարավոր է ի հայտ գան նոր գործընկերներ, օգնականներ: Հոգսառատ հետաքրքիր օր է սպասվում այն Այծեղջյուրներին, որոնք փոխել են աշխատավայրը, բուժման կուրս են սկսել: Աստղերը հուշում են, որ միանգամից դժվար կլինի աշխատանքն իդեալական կազմակերպել:

Ջրհոս

Ջրհոսներին սպասվում է հաճելի իրադարձություն` կապված նոր հորիզոնների բացման հետ: Կարող եք լցվել ստեղծագործական ոգևորությամբ: Կարող է ուրվագծվել հետաքրքիր ճանապարհորդության, ռոմանտիկ կամ գործնական հարաբերությունների զարգացման, արտասահմանում սովորելու կամ աշխատելու հնարավորություն: Սակայն աստղերը հուշում են, որ անցյալի դեռ ոչ բոլոր դռներն են փակվել, և խորհուրդ են տալիս վերահսկողության տակ պահել հնարավոր խնդիրները:

Ձկներ

Ձկները կարող են հայտնվել երկակի իրավիճակում, ստիպված լինել զուգահեռաբար հաշվի նստել տարբեր կանոնների, սցենարների, սխեմաների հետ: Հնարավոր են ուշացումներ հարաբերությունները կարգավորելու, ընդհանուր հայտարարի գալու, կարգավիճակը ճշտելու, բնակավայրը որոշելու փորձերում: Բացառված չէ, որ ստիպված լինեք սպասել որոշակի անձի կարծիքին: Նման իրավիճակում կարևոր է ավելորդ բան չասելը, պատահական տրամադրություններին չտրվելը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն