Արցախի զինկոմիսարը հրաժարականի դիմում է գրելու՝ իր որդու կողմից էքսկավատորի վարորդին ծեծելու միջադեպի պատճառով

Արցախում այսօր բողոքի ակցիա են իրականացրել մի շարք համայնքների բնակիչներ, երիտասարդներ `փակելով Շոշ գյուղից դեպի Հադրութ տանող ճանապարհը:

Բնակիչները պահանջել են պատժել Արցախի զինկոմիսար Մխիթար Ավշարյանի որդուն և ԱԱԾ ծառայողին, ովքեր, ակցիայի մասնակիցների պնդմամբ, սեպտեմբերի 14 –ին ծեծի են ենթարկել էքսկավատորի վարորդ Սողոմոն Մելքոնյանին: Ակցիայի մասնակիցները պահանջում են նաև Արցախի զինկոմիսար Մխիթար Ավշարյանի հրաժարականը:

«Սեպտեմբերի 14-ին շինարարության նպատակով Արցախի Շոշ գյուղի մի հատվածում՝ ճանապարհի վրա, կայանված է եղել էքսկավատոր։ Նույն ճանապարհին է մոտեցել նաև Արցախի զինկոմիսարը և հորդորել է էքսկավատորի վարորդին շտապ բացել ճանապարհը, քանի որ իր մեքենան է անցնելու։ Վարորդ Սողոմոն Մելքոնյանը խնդրել է կողքի ճանապարհով անցնել, քանի որ այդ պահին աշխատում էր, բայց զինկոմիսարը վրդովվել է , նույն օրը երեկոյան, էքսկավատորի վարորդին են զանգահարել ինչ-որ անձինք և դուրս են հրավիրել:Զինկոմիսարի տղան և և չորս տղաներ , որոնց թվում կար Արցախի ԱԱԾ ծառայող, վարորդին բարևելուց հետո նրան հարվածել են նախ բութ գործիքով, ապա քաշքշել են և, հարվածներ հասցնելով, գցել են գետնին ու շարունակել են ծեծել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից Գևորգ Թորոսյանը` հավելով, որ այդ մասին պատմել են վարորդի եղբայրը և նրա ազգականները:

Շարունակությունն՝ այստեղ

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն