Հանրապետականները շատ լավ խորհուրդներ են տալիս Նիկոլին, բայց մեկ է նա շարունակում է իր քարոզարշավը

Ցավալին գիտեք որն է, որ հանրապետականները շատ լավ խորհուրդներ են տալիս Նիկոլին, բայց մեկ է նիկոլը շարունակում է իր քարոզարշավը։

Արդյոք ավելի կարևոր բան չի կարող անել Նիկոլը պետության համար նախընտրական քարոզարշավի փոխարեն(չասեք գործից հետո է կամ իրավունք ունի, քանի որ եթե ի վիճակի է աշխատել ավելի լավ է պետության համար մի բան անի)։
2. Արդյոք Հայկը կարող է քաղաքը կառավարել այսքանից հետո։ Եթե քարոզարշավին չի կարողանում խոսել, ապա ինչպես է ինքնադրսևորվելու։
3. Արդյոք երկիրը չի դառնում անձակենտրոն։ Նիկոլը հասկացանք լավն է, մերն է, բայց վերջիվերջո մեզ մենեջեր է պետք ոչ թե դրածո։

Գիտեք, որ Նիկոլը ինքն է ասում ես չհիտեմ ուր եմ գալու, ինձ բերում են ու միկրոֆոն տալիս, ապա դառնում է մի անլուրջ ու անիմաստ գործընթաց։

Կարծում եմ առնվազն 5 ուժ պետք է անցնի ավագանու ընտրությունները, որպեսզի քաղաքը բալանսի գա։

Նյութի աղբյուր՝ 

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն