Մենք ապրում ենք պոտենցիալ պատերազմի պայմաններում, որը կարող է ցանկացած պահի բռնկվել. Ռոբերտ Քոչարյան

Մենք ապրում ենք բարդ, պայթյունավտանգ տարածաշրջանում: Մենք չորս հարեւան ունենք, որոնցից երկուսի հետ սահմանները փակ են: Մեկի հետ դիվանագիտական հարաբերություններ չկան եւ կա պատմական խնդիրների ահռելի բեռ ու փոխադարձ անհանդուրժողականություն: Մյուս կողմի հետ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակ է: Բայց դա պոտենցիալ պատերազմ է, որը կարող է ցանկացած պահի բռնկվել: Այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Կոմերսանտի» հետ հարցազրույցում:

Ի պատասխան հարցին՝ արդյոք նկատի ունի, որ նոր իշխանություններն ավելի արեւմտամե՞տ են, Քոչարյանը նշել է. «Հարցն այն չէ, որ նրանք արեւմտամետ են: Ես անգամ չէի խոսի արեւմտամետ կամ ռուսամետ ուղղվածության մասին: Անհրաժեշտ է խոսել իրողությունների մասին: Կոորդինատների այլ համակարգում մեր անվտանգության մասին խոսելու հնարավորություն արդյոք կա՞: Որքանո՞վ է դա իրատեսական: Բոլորիս անվանենք հայամետ քաղաքական գործիչներ: Սակայն լինելով հայամետ՝ մենք կարող ենք խորապես մոլորվել առանջնահերթությունների ընտրության մեջ: Ուստի ես կխուսափեի «ռուսամետ» կամ «արեւմտամետ» կարծարտիպից: Հարցն այն է, թե մենք ինչպես ենք ընկալում կոորդինատների այն համակարգը, որում գտնվում ենք: Մենք այն արդյոք ճի՞շտ ենք ընկալում: Կատարվել են բացարաձակապես անընդունելի քայլեր, եւ հիմա փորձում են դա ուղղել: Որքանով է դա անկեղծ՝ ժամանակը ցույց կտա»:

Հարցին՝ ներկայիս իշխանություններն ինչ կերպ են փորձում երկիրը 180 աստիճանով շրջել՝ հաշվի առնելով այն, որ վարչապետ Նիկոլ փաշինյանը ժամանել էր Մոսկվա Վլադիմիր Պուտինի մոտ եւ ասել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները հոյակապ են եւ Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է, նախկին նախագահը պատասխանել է, որ այդ կերպ Փաշինյանը փորձում է շտկել այն տպավորությունը, որը թողել է իր առաջին քայլերով եւ իր ամբողջ նախկին գործունեությամբ:

Շարունակությունը՝ այստեղ

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն