Կատալոնիայի ղեկավարը «ոչ մի այլ ելք» չի տեսնում, բացի Կատալոնիայի ինքնորոշման շուրջ հանրաքվեից

Կատալոնիայի իշխանությունները չեն տեսնում տարածաշրջանային խնդրի այնպիսի լուծում, որը չներառի ինքնորոշման շուրջ հանրաքվե անցկացնելու հնարավորությունը:

Այդ մասին ինքնավարության կառավարության ղեկավար Կիմ Տոռան հայտարարել Է EFE գործակալությանը տված հարցազրույցում:

Կատալոնիայի ղեկավարը հավաստիացրել Է, որ հանդես Է գալիս իրադրության կարգավորման համար երկխոսության օգտին: Նա ճշտել Է, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հաջորդ հանդիպումը կարող Է կայանալ հոկտեմբերի կեսերին: Տոռան նշել Է, որ չի տեսնում «ոչ մի այլ ելք, բացի Կատալոնիայի ինքնորոշման շուրջ հանրաքվեից»: 

«Առաջիկա հանդիպման ընթացքում ամենակարեւորն Է՝ իմանալ, թե ինչ Է առաջարկում Սանչեսի կառավարությունը»,-ընդգծել Է տարածաշրջանի առաջնորդը: Նա հույս Է հայտնել, որ հոկտեմբերին կհաջողվի ստույգ իմանալ Կատալոնիայի վերաբերյալ վարչապետի պլանների մասին:

Միաժամանակ՝ Տոռան նշել Է, որ չի համաձայնի ինքնակառավարման շուրջ հանրաքվեին՝ որպես տարածաշրջանի համար քաղաքական լուծման: 

Ավելի վաղ տված հարցազրույցում Սանչեսը չի բացառել Կատալոնիայի ինքնակառավարման հարցի շուրջ հանրահարցում անցկացնելու հնարավորությունը, բայց դեմ Է արտահայտվել ինքնորոշման վերաբերյալ հարցը քվեարկության դնելուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն