Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետքերով. ադրբեջանցի 3 զոհերը

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը հայտարարություն տարածեց, որի համաձայն ադրբեջանական սադրիչ գործողությունների և հայկական կողմի պատժիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմից խոցվել է 3 զինծառայող , որոնց մասին պաշտոնական որևէ հայտարարություն չի տարածվել։

Սակայն Ադրբեջանի իշխանությանը ընդիմադիր հատվածը պարզել է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանի բանակում մահացել են՝ Հուսեյն Հուրբանովը, Իբրահիմ Ալլահվերդիևը և ևս մեկ զինծառայող , որի անունը դեռ հայտնի չէ։ Նրանց հետ մեկտեղ նաև մեկ զինծառայող ծանր վիրավորվել է։

Փաստորեն միայն ադրբեջանական ընդիմադիր հատվածի հայտնած տեղեկությունների համաձայն արդեն բացահայտվել է 4 խոցված ադրբեջանցի զինծառայող, որոնցից 3-ը մահացել են, մեկը՝ ծանր վիրավոր է։ Իրականում սադրիչ գործողությունների արդյունքում տուժած ադրբեջանցի զինծառայողները ավելի շատ են, որոնց անունները ևս կբացահայտվի։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1813431042038957

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն