ՊԲ մի շարք զորամասերում անց են կացվել երկաստիճան շտաբային մարզումներ

Հրամանատարական կազմի մասնագիտական պատրաստվածությունն ու ունակությունները կատարելագործելու և տարբեր ստորաբաժանումների գործողությունները ներդաշնակելու նպատակով Պաշտպանության բանակում պարբերաբար անց են կացվում տարբեր բնույթի մարզումներ:

Հենց այդ նպատակն էին հետապնդում Պաշտպանության բանակի 2018 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն մի շարք զորամասերում մեկնարկած երկաստիճան շտաբային մարզումները, որոնց ընթացքին հետևեցինք գնդապետ Արտյոմ Առաքելյանի հրամանատարությամբ գործող զորամասում:

Զորամասի վարչության և ստորաբաժանումների շտաբների հետ համատեղ անցկացվող մարզումների ընթացքում խաղարկվեցին ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական բնույթի գործողություններ: Մասնավորապես խնդիր էր դրված իրականացնել մխրճված հակառակորդի կրակային խոցում, ինչպես նաև կենդանի ուժին ու տեխնիկական միջոցներին պատճառելով առավելագույն կորուստներ, վերականգնել կորսված դիրքերն ու կատարել վերադաս հրամանատարության կողմից տրված հետագա առաջադրանքները:

Նախքան որոշումների կայացումն ու կոնկրետ գործողություններին անցնելը, համապատասխան ծառայությունների պետերը հանդես եկան զեկույցներով` մանրամասն ներկայացնելով ստեղծված օպերատիվ-մարտավարական իրավիճակը, հակառակորդի և յուրային ուժերի հարաբերակցությունն ու դասավորվածությունը, գործողությունների հավանական զարգացման ընթացքը, տեղանքի, եղանակի և առաջադրված խնդրի կատարման հետ առնչվող այլ տեղեկություններ:

Շարունակությունը՝ այստեղ

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն