«Հարբած մուժիկի» հայհոյանքներ են տալիս ինձ, իմ երեխային, իմ մահացած հորը. Նաիրա Զոհրաբյան

Սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում  Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Պետական կառույցների կին աշխատողները «հարբած մուժիկի» հայհոյանքներ են տալիս ինձ, իմ երեխային ու իմ մահացած հորը»։

 Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ որեւէ մեկին չի ներելու. «Ամբողջ փաթեթը կոնկրետ անձերով ներկայացրել ենք եվրոպական բոլոր կառույցներին: Այդ պետական աշխատողների համար թեժ է լինելու, խոստանում եմ»,- ասաց քաղաքապետի թեկնածուն։

Նաիրա Զոհրաբյանը հայտնեց նաեւ, որ իրենց քաղաքական ուժն ընտրախախտումների վերաբերյալ որեւէ ահազանգ չի ստացել. «Սակայն, մարդու մտքի, խոսքի հանդեպ տեռոր է եւ բոլորը պատասխան են տալու օրենքի առաջ»։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն