Զաքիր Հասանովը և այլ գեներալներ բարձրացել են առաջնագիծ

Հայկական բանակի պատժիչ գործողություններից հետո Զաքիր Հասանովը և այլ գեներալներ բարձրացել են առաջնագիծ:

Վերջին օրերին հայկական երկու բանակների պատժիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակում, հատկապես առաջնագծում, լուրջ խնդիրներ են առաջացել, որի արդյունքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և մի շարք ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաններ, այդ թվում գեներալներ, բարձրացել են առաջնագիծ, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին։ Հասանովը այցելել է կոնկրետ այն դիրքերը, որոնց ուղղությամբ կատարվել է պատժիչ գործողություններ ու դրանք մեծ վնասներ են կրել։ Այսինքն Զաքիր Հասանովը այցելել է իր այն դիրքերը, որտեղից խաղաղ բնակչության վրա կրակելու հրամանն արձակել է անձամբ ինքը, սակայն այս անգամ ևս ձախողվել է այդ գործողությունը։

Ընդհանրապես, այն բոլոր ռազմական գործողությունները, որոնք ղեկավարում է անձամբ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ավարտվում են ձախողումներով և մեծ կորուստներով, ապացույցներն իրականում շատ են ու դա է Ալիև-Հասանով հարաբերությունների լարված լինելու թերևս ամենագլխավոր պատճառը։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1812316568817071

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն