Մարտակերտում ընթացքի մեջ են փողոցների բարեկարգման աշխատանքները

Ընթացքի մեջ են Մարտակերտ քաղաքի մի շարք փողոցների բարեկարգման աշխատանքները:

Այս մասին FBH.am-ին տեղեկացրին Մարտակերտի շրջանային «Ջրաբերդ» պաշտոնաթերթից՝ մանրամասնելով, որ, չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, Սախարովի փողոցի գլխավոր ճանապարհի բարեկարգման, եզրաքարերի տեղադրման, նոր մայթերի կառուցման, ինչպես նաև ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ օրերս ասֆալտապատվել է նաև շրջանի վարչական շենքի հարակիցտարածքը: Ճանապարհների բարեկարգման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչևտարեվերջ:

Լուսանկարները՝ Մարտակերտի շրջանային «Ջրաբերդ» պաշտոնաթերթի

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն