Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղը կունենա նոր մշակույթի տուն և արցախյան պատերազմի զենքի թանգարան

Այս շենքը Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի այլևս վերականգնվող մշակույթի տունն է։ Շենքը՝ որպես ծխական դպրոց կառուցվել է 1840-1850 թթ. բարերար Լալաբեկյանի կողմից ( Լալաբեկյանը Մեծ Թաղերում 1840թթ. գործող Մետաքսի վերամաշակման գործարանի սեփականատերն էր), այն գտնվում է Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ։ 1905թ. ռուսական ցարը եկեղեցուն կից դպրոցները փակելուց հետո այն դարձրել է օրիորդաց դպրոց, իսկ գյուղում սկսել է գործել չորսամյա պետական դպրոցը։ Օրիորդաց դպրոցը փակվել է 1920 թ.։ Թաթարների կողմից Շուշին վառելուց հետո, Շուշիից գյուղ եկածները տեղավորվել են պետական դպրոցի շենքում, իսկ դպրոցը տեղափոխվել է ծխական դպրոցի շենք։ 

На данном изображении может находиться: 1 человек, в помещении

1925-1930 թթ. ծխական դպրոցի շենքում բացվում է Լիկկայան ( անգրագիտության վերածման կայան), որտեղ տարեցներին հայերեն և ռուսերեն այբուբեն էին սովորեցնում։ 1936թ. փակվում է գյուղի եկեղեցին ու վերածվում «Մաճկալ» կոլտնտեսության պահեստի, իսկ ծխական դպրոցի շենքը՝ ակումբի։ 1950-ականներին շենքը վերակառուցվում է որպես կուլտուրայի տուն և կինոդահլիճ։ 
1950 թ. խորհրդային միության մարշալ Արմենակ Խանփերյանցը (Խուդյակով) իր ցուցմունքներում պնդում է, որ ծնվել է Մեծ Թաղեր գյուղում և որպես դպրոց նշում է ծխական դպրոցի այս շենքը, ինչը չեն հաստատում գյուղից Մոսկվա կանչված 5 տարեցները։ 

1969թ. Մեծ Թաղեր է այցելում մարշալի կինը՝ Վարվառա Խուդյակովան և որպես հիշատակ 2 ջահ նվիրում այն դպրոցին, որտեղ սովորել է Խուդյակովը ( ջահերը մինչ օրս կախված են շենքի դահլիճում)։ Այսօր Արցախի կառավարությունը սկսում է վերակառուցել այս պատմական շենքը։

Վերակառուցված շենքում կգործի գյուղի մշակույթի տունը և իմ երկար տարիների երազանքներից մեկը՝ արցախյան պատերազմի զենքի թանգարանը։



Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghabekyanartur/posts/1497573263675449

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն