Ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի գյուղերը՝ թիրախավորելով բնակիչներին

Ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի գյուղերը թիրախավորելով, թե միջպետական ճանապարհը, թե բնակելի տները, թե գյուղերից մեկի մանկապարտեզ: Հակառակորդի կողմից գնդակոծությունները վերջին տաս օրերին ավելի հաճախակի են դարձել, որի հետևանքով երեկ երեկոյան գյուղից վիրավոր ունենք:

Չգիտեմ նախորդ պատերազմի սխալների պատճառով որքան են մեր գյուղերը պատասխան տալու, բայց հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ Արցախի դեմ սադրանքներ իրականացնելու համար հակառակորդը «շեղելու» նպատակով մեր գյուղերին թիրախավորել է:

Հասկանում եմ բարդ իրավիճակ է ստեղծվել մեր ռազմաքաղաքական ղեկավարության համար, բայց ագրեսիան զսպելու յուրաքանչյուր գործողության համար որպես ՀՀ քաղաքացի իմ աջակցություն ու պատրաստակամությունն եմ հայտնում:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=265388850981448&id=10002531004089

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն