Աստղագուշակը սեպտեմբերի 17-ի համար

FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում Ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի։

Խոյ

Խոյերի ցանկություններն այսօր հավելյալ ազդակ կստանան: Հնարավոր է ի հայտ գան սկզբունքայնորեն այլ պահանջմունքներ կամ աճեն նախկինները: Առաջին պոռթկումից հետո կգա օբյեկտիվ սահմանափակումների և կարգապահության անհրաժեշտության ըմբռնումը: Եթե ձեր ցանկությունները հակադրության մեջ են մտնում գործընկերոջ ծրագրերի հետ, արժե դրան ի սկզբանե ուշադրություն դարձնել, այլապես գործողությունների անհամաձայնությունը խնդիրներ կառաջացնի:

Ցուլ

Հանգստյան օրերը Ցուլերին առաջարկում են շեղվել սովոր օրակարգից, որպեսզի առաջադրանքներին կամ առօրյա պարտականություններին այլ կողմից մոտենան: Հնարավորություն կա անձնական նախաձեռնություն դրսևորելու, անվտանգ փորձարկում անելու՝ մնալով տրված սահմաններում, ոչ մեկին չվիրավորելով և կանոնները չխախտելով: Եթե նման գործողությունների համար չի բավականացնում ձեր ինքնուրույնությունը և վճռականությունը, ամեն ինչ դեռ կորած չէ:

Երկվորյակ

Երկվորյակներն ունեն ամեն ինչ հետաքրքիր ժամանցի համար: Միայնությանն ավելի լավ է գերադասել խմբում լինելը: Ոչինչ չի խանգարի ժամանակավորապես մոռանալ ընթացիկ գործերի մասին, գտնվել ընկերների շրջապատում: Իրադրությունը թույլ է տալիս ավելի շատ ֆիզիկական ակտիվություն դրսևորել, փորձել հանգստի անսովոր տեսակ, զբաղվել սպորտով: Ընդհանուր հետաքրքրվածությունը բարենպաստ կազդի անձնական և գործնական հարաբերությունների վրա:

Խեցգետին

Խեցգետիններին օրը կօգնի համարձակվել ոչ ստանդարտ քայլի: Կարող եք որոշել ինչ-որ բան փոխել ընտանեկան դրվածքում, սկսել զբաղվել սպորտով կամ քայլ կատարել դեպի այլ ակտուալ նպատակի իրականացում: Կարիերայի վրա կենտրոնացած Խեցգետինները կարող են արհամարհել պաշտոնական օրացույցի ցուցումները և հանգստյան օրերին լիակատար աշխատանքային շրջան ծրագրել: Համարձակ արարքը կարող է ուղեկցվել անհանգստությամբ, թեթև սթրեսով:

Առյուծ

Առյուծներին աստղերը խորհուրդ են տալիս հանգստյան օրերն անցկացնել ակտիվ ռեժիմով: Օրը թույլ է տալիս հաղթահարել ընկճվածությունը, նոր հորիզոններ բացել: Կաճի էնտուզիազմը, բնական կլինի իրադրությունը փոխելու ցանկությունը: Եթե սթրեսից դուրս գալու կարիք ունեք, չարժե արհամարհել հնարավորությունները, որոնք տալիս են սպորտը, ճանապարհորդությունը: Գործերում և հարաբերություններում ավելի շատ պարզություն կմտնի:

Կույս

Կույսերը կարող են դրական կողմեր գտնել այնտեղ, որտեղ դեռ նախօրեին ամեն ինչ աղետալի էր թվում և կասկածներ էր առաջացնում: Իրադրությունը կավելացնեի ձեր համարձակությունը, կօգնի բառերից անցնել գործողությունների: Կարելի է հաղթահարել կասկածները, գնալ ոչ ստանդարտ քայլի կամ հասունացած թարմացումների, որոշ ձանձրացրած գործերի ավարտի: Աստղերն ակնարկում են, որ ամեն ինչ փափուկ և հարթ չի ընթանա, բացառված չէ ֆինանսական ճգնաժամը:

Կշեռք

Կշեռքները կարող են բախվել գործընկերոջ բարձր ակտիվության հետ: Բացառված չէ, որ հետաքրքրությունները ինչ-որ բանի հետ կոնֆլիկտի մեջ մտնեն: Ձեզ կարող է գրգռել ուրիշի անկախությունը, եթե այն հակասության մեջ է մտնում ձեր կարիքների հետ: Հնարավոր է նախանձեն ձեր գեղեցկությանը կամ հաջողություններին: Խանդը կարող է խթանել կրքերը, սակայն չարժե մոռանալ դրա կործանիչ բնույթի մասին: Հարաբերությունների ներդաշնակեցմանը կօգնի ընդհանուր գործը, ծրագիրը:

Կարիճ

Կարիճներին խորհուրդ չի տրվում կապվել հանգստի ստանդարտ սխեմաների հետ: Իրավիճակը թույլ է տալիս հանգստյան օրերը փոքր-ինչ այլ կերպ ծրագրել: Արդյունքում հնարավորություն կունենաք թարմ տպավորություններ ստանալու և միաժամանակ օգտակար գործով զբաղվելու: Կարելի է զբաղվել ֆիզիկական պարապմունքով: Հնարավոր է մեկին պետք գա ձեր օգնությունը, տեխնիկայի, էլեկտրոնիկայի հետ վարվելու ունակությունը:

Աղեղնավոր

Աղեղնավորների մոտ շաբաթվա վերջում սպասվում է հոգեկան և ֆիզիկական վերելք, իրադրության ընդհանուր ներդաշնակեցում: Շատերը հնարավորություն կունենան լքելու վայրը, որտեղ իրենց անհանգիստ է դարձել, դուրս գալու փակ տարածությունից, կախվածության կամ անորոշության շրջանակից, խուսափել հոգեբանական ճնշումից, ավելորդ խոսակցություններից: Այս հանգստյան օրերը ձեզ իրավունք են տալիս գործնական և սիրային նախաձեռնությունների:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ չի տրվում հանգստյան օրերը մանրամասն ծրագրել, քանի որ իրադրությունը կամ տրամադրությունն անպայման անակնկալ կմատուցի: Մեծ դեր կկատարի ոգևորությունը, շատ բան կհաջողվի անել հանկարծակի էնտուզիազմով: Կարևոր է ժամանակին որսալ պահը և չխոչընդոտել սեփական առաջխաղացմանը: Քանի դեռ չի հանգչել ներքին կրակը, ունակ եք հաղթահարել բոլոր արգելքները և արագ հասնել արդյունքի:

Ջրհոս

Ջրհոսներն այս հանգստյան օրերին կկարողանան պարգևատրել իրենց հարկադիր դադարի համար և զարգացնել ակտիվությունը հենց այն ուղղությամբ, որն ամենահետաքրքիրն է թվում: Հնարավոր է բացահայտում, որը կանեք հանկարծակի, կամ որին կգաք նպատակաուղղված որոնումների, ջանքերի, համեմատությունների արդյունքում: Կարող է վստահություն առաջանալ ապագայի, ընտրած ուղու կամ գործողությունների եղանակի հանդեպ:

Ձկներ

Ձկներին այս հանգստյան օրերին խորհուրդ չի տրվում մտածել ստանդարտ չափանիշներով: Այն, ինչը ձեզ մոտ բացասական արձագանք էր առաջացնում, կարող է զարգացման համար օգտակար լինել: Ինչ-որ բան ձեզ կդրդի ինքնաբուխ գործելու, համարձակության: Այսօր անսովոր իրադարձությունները անհամակարգ չեն լինի, ամեն ինչում ծրագիր կամ օրինաչափություն կդիտվի: Եթե հասկանաք ալգորիթմը, դժվար չի լինի ըմբռնել իրադարձությունների իմաստը և ընդունել խաղի կանոնները:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն