Ի՞նչ ունեցվածք ունի Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը

«Քայլ արա» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համարը զբաղեցնում է դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանը:

Թեկնածուների հայտարարագրերի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ Հայկ Մարությանն առաջին համարի ամենահարուստ թեկնածուն է:

Նա հայտարարագրել է 10 միավոր անշարժ գույք, որից 170 քմ մակերեսով բնակարան և 27 քմ ավտոտնակ Երևանի Հյուսիսային պողոտայում, 5 բնակարան, 1 առանձնատուն և 2 միավոր հողամաս Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում: Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանն ու ավտոտնակը Հայկ Մարությանի միանձնյա սեփականությունն է, իսկ Չեխիայի հանրապետությունում գտնվող անշարժ գույքը՝ համատեղ սեփականություն:

Չեխիայում գտնվող բնակելի տարածքները թեկնածուն տրամադրում է վարձակալության, ինչը Մարությանին բերել է 1 մլն 338 հազար չեխական կրոնի չափով եկամուտ: 2017թ. օգոստոսի 1-ից մինչև այս տարվա օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածը Մարությանը ստացել է նաև հոնորարներ, այլ վարձատրություններ՝ մոտ 17 մլն դրամի չափով:

Դաշինքի առաջին համարի թեկնածուն հայտարարագրել է նաև «Նիսսան Տիդա» և 2017թ. արտադրության «Պեժո Տարտնյոր Թի Փի» մակնիշների ավտոմեքենաներ:

Ինչ վերաբերում է ունեցած դրամական միջոցներին, ապա Մարությանը հայտարարագրել է 4 մլն 700 հազար դրամ, 190 հազար դոլար, 10 հազար եվրո և 500 հազար չեխական կրոն:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն