Ժան Կլոդ Վան Դամը ժամանել է Երևան

Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ժան Կլոդ Վան Դամը ժամանել է Երևան:

«Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել «Զվարթնոց» օդանավակայանից:

Տեսանյութում դերասանն ընդգծում է, որ ուրախ է Հայաստանում գտնվելու համար: Օդանավակայանում Ժան Կլոդ Վան Դամը շփվել է քաղաքացիների, լուսանկարվել երկրպագուների հետ:

Դերասանը Հայաստան է ժամանել Comedy Club փառատոնի նախագծի նկարահանումներին մասնակցելու համար:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն