Ինչ հիշարժան անկարգություններ են արել ֆեյսբուքահայերը իրենց դպրոցներում

Այսօր Սեպտեմբերի 1-ն է` գիտելիքի համաշխարհային օրը և այսօր Հայաստանում 40.000-ից ավել մանուկներ ոտք դրեցին դպրոցներ և սկսեցին կրթվել ու իհարկե չարաճճիություններ անել ))

FBH.am-ը փոքրիկ հարցման միջոցով պարզեց, թե ինչ հիշարժան անկարգություններ են արել ֆեյսբուքահայերը իրենց դպրոցներում:

 

На данном изображении может находиться: Man Hovakimyan

Ման Հովակիմյան

Մեր դասարանի տղաներից մեկը սեղանի վրա գրություններ էր արել , մաթեմատիկայի դասատուն տեսավ ու բարձրացավ տնօրենին բերելու : Մինչ կգային իրենք , այդ տղան սեղանը շրջեց հակառակ կողմ ՝ 2 կողմանի էր, բայց էտ մասին մի քանիսը գիտեին: Հիմա եկելա, որ ցույց տա խզբզոցը, բայց տեսնում ա, որ չկամա ու ամոթով մնում, մեկել այդ պահին մեր աղջիկներից մեկը առանց իմանալու ուղղակի ասումա կարողա շրջել ա դրա համար չկա ու տենց բռնվում ա այդ տղան։

 Հ․Գ․ էտ աղջիկն ու տղան էլ իրար էին սիրում ու տենց կռվեցին ))))


На данном изображении может находиться: Artur DjElf Hovhannisyan

Արթուր Հովհաննիսյան (Dj Elf)

Դասարանի տղաներից մեկի հետ կատակով կռվում էինք, մեկել մեր դասարանի Ռոմանը գրատախտակի բարձիկը շպրտեց իմ կողմ ու փախավ դասարանից, ես բարձիկը վերցրեցի ու կանգնած սպասում եմ որ մտնի դասարան խփեմ ու էդ պահին մտնում ա դասղեկս ու բարձիկով ուղիղ դեմքին )))) դե հետո ուսուցչանոց ,ուսմասվար ,տնօրեն ու մի շաբաթ դպրոց չգնացի )))))

 

Աշոտ Սարգսյան

Ամենամեծ չարություններից մեկը եղել է այն, որ դասարանի паркет-ը այրեցինք )) ես սովորել եմ 86-ից մինչև 96 թիվ, իսկ ութսունականների վերջում- ինսունականների սկզբին երկիրը արդեն խառներ, դժվար տարիներ էին, դասարանում ջեռուցումը նաֆթով էին ապահովում, ու ամեն օր ինչ-որ քանակի նաֆթեր տրամադրվում... մի օր նենց ստացվեց, որ նաֆթը շուտ ավարտվեց, իսկ երկու դաս դեռ կար... աչքս ընկավ շարժվող паркет-ների վրա ու սկսեցինք քանդել, վառել նաֆթավարի մեջ ))) իսկ մյուս օրը դասղեկի հետ միասին հայտնվեցի ուսմասվարի մոտ )))



На данном изображении может находиться: Армине Брсоян, очки и в помещении

Արմինե Բրսոյան

Ես չեմ սիրել դպրոց գնալ, քանի որ անհիմն ժամանակի կորուստ էի համարում ու ներվերիս վրա ազդում էին էն տեսակ ուսուցիչները, որոնք «ռոկոկո» մազերով գալիս էին ինքնահաստատվելու դպրոցում :(Մանկուցա սկսվել տենց բաներ չսիրելս):

Դպրոցս մեր շենքին մոտ էր, բայց ես մտածված 9-ից 5 պակաս էի դուրս գալիս, մի օր էլ դպրոցի կողքով գնում եմ, լսեցի զանգը տվեց, նույն կերպ դանդաղ, քթիս տակ երգելով գնում եմ, մեկ էլ վերոնշյալ տեսակի ուսուցչուհիներից մեկն իրեն կոտորելով բացեց պատուհանը ու գոռաց.
-Արմինե, Բրսոյան, Բրսոյան գիտեմ, որ լսում ես, ինչի՞ ես ուշանում, մի հատ էլ երգելով գալիս ես, գոնե ինձ տեսնելուց ձևացրա, թե շտապում ես:

Բան չասեցի, իմ համար հանգիստ մտա դպրոց գնացի մտա նստեցի: Անցավ մի քանի օր իրա ժամն էր, տնայինն էր գրել տալիս, որը ես ու մի քանի հոգի գրած եկել էինք, սկսեցի տետրիս մեջ նկարել,տեսավ, ասեց.

-Ինչ ես անում Բրսոյան

ԵՍ- Տանը գրել եմ, հիմա, Ձեզ տեսնելով, ձևացնում եմ,թե գրում եմ ))))))

Մեկ մեկ նորից դպրոց կուզեի գնալ ու ավելի բեթար բաներ ասել ու անել ))))

 

На данном изображении может находиться: 1 человек, улыбается, на улице

Հայկ Դերզյան

Դպրոցական տարիներին անկարգություններ շատ քիչ եմ արել: Երևի ամենահիշարժան անկարգություններից մեկը դասընկերուհուս ձեռնոցները կտրտելն էր: Շատ կարճ սանրվածք չեմ, սիրել, բայց մի անգամ վարսվիրս շատ կարճ էր կտրել, ու երբ դպրոց գնացի դասընկերս ինձ քաչալ անվանեց: Այնպես էր ստացվել, որ նա նստել էր իմ դիմաց ու ես այդ պահին իր կողքը ձեռնոցներ նկատեցի, մտածեցի թե իրենն էր ու մոտիս եղած մկրատով կտրատեցի դրանք: Ավելի ուշ իմացա, որ դրանք իմ դասընկերուհու ձեռնոցներն էին, որոնք նա թողել էր նստարանին )))



Անժել Դայան

Դպրոցական տարիքում շատ չար եմ եղել, բայց հիմնականում եղել են չարաճճիություններ, վնաս չեմ տվել ( համարյա ): Դասարանի ավագն էի, մի անգամ դասատուն մի քանի րոպեով դուրս եկավ դասարանից, վազեցի նրա տեղը, փայտիկը վերցրեցի ու սկսեցի խփել սեղանին, որ բոլորը լռեն։ Արդյունքում փայտիկը կոտրվեց։ Տղաներից մեկը պատժվեց, ով ինքնակամ մեղքը վերցրեց իր վրա։ Դասատուս մինչ այժմ էլ չգիտի, որ դա ես եմ արել։ Իսկ ամենազվարճալի դեպքը մի քիչ ցավոտ էր․․․ Իմ սովորելու ժամանակ դասասեղանները բացվող-փակվող էին։ Ես էլ սովորություն ունեի քանոնը դնել ծալվող հատվածում, վրան ռետինը դնել ու թռցնել: Մի անգամ էլ նմանատիպ օպերացիայի արդյունքում ռետինը թռավ ուղիղ ուսուցչուհուս ճակատին։ Բնականաբար, անմեղ աղջիկը չէր կարող նման բան անել, ու պատժվեց կողքիս նստող տղան։ Մի անգամ էլ, երբ էլի դասարանում մենակ էինք մնացել, որոշեցի էլի ուսուցչուհու դերը ստանձնել։ Հավաքեցի բոլորի օրագրերը, ու դասատուի ստորագրությունը կեղծելով, բոլորին գնահատականներ դրեցի։ Շատ արդար էի․ մեկին հինգ էի դրել, մեկին՝ չորս․․․ Բռնվեցինք, որովհետև ոչ աշխատանքային օրերին էլ էի գնահատական դրել ))))))
 

Աշոտ Ասատրյան

Դպրոցական տարիներին այնքան անկարգություն ենք արել, որ այդքանը հիշել անհնար է, կամ մեկը մեկից առանձնացնելը, բայց ես կպատմեմ նենց դեպք, որտեղ հենց ես անկարգություն չեմ արել: Մեր դասարանում ինչ կատարվում էր (իհարկե վատ բաները միայն) կապվում էր իմ ու ընկերներիս հետ, ու կապ չունի մենք ենք արել, թե ընհանրապես կապ չենք ունեցել, առաջինը մենք էինք դրա պատասխանը տալիս: 10 տարվա մեջ մի օր հիվանդացել ու դասի չէի գնացել, հենց այդ օրը մեր ամբողջ դասարանը դասից փախել էր:

Հաջորդ օրը դասի եմ գնում , անտեղյակ այդ ամենից, հենց առաջին դասին ներս է մտնում դասղեկը ու ամբողջ դասարանի մոտ ինձ մեղադրում դասերից խմբակային փախուստ կազմակերպելու մեջ: Դե արդեն պատկերացրեք ուսուցիչները ինձ ինչ օրն են գցում, ու այդպես էլ նրանք մինչև այսօր չեն հավատացել , որ ես այդ օրը ընդհանրապես դասի չեմ եկել , որ մի հատ էլ փախուստ կազմակերպեի:

Բայց մեկա, անկախ ամեն տեսակ հավանական ու անհավանական արկածների, իմ ուսուցիչները ինձ շատ են սիրել:Չնայած 8-րդ դասարանում ինձ ստիպեցին լքել դպորցը, այլևս անհնար էր իմ ու իրենց ներկայությունը մեկ շենքի մեջ, ես էլ տեղափոխվեցի պոլիտեխնիկի վարժարան, բայց մեկա մինչև վերջին զանգ ամեն օր գնացել եմ դպրոց, որ տեղս չերևար: Մեջտեղից կիսվում էի, համ պետքա վարժարանում անկարգություն անեի, համ դպրոցում )))

Նառա Ալեքսանյան

На данном изображении может находиться: 1 человек, часть тела крупным планом и в помещении

94 թվականն էր։Գնացինք դպրոց սեպտեմբերի մեկին։Դասատուն մրգերա ցույց տալիս, ու մենք պիտի ասենք որն ինչա։Հասավ բանանին՝ բոլորս միաբերան գոռացինք ԲԱԴՐՋԱՆ։

Մենք ինչ իմանայինք բանանն ինչա ))))
 

Զոհրապ Եգանյան

Առաջին դասարան գնալս հիշում եմ ամենայն մանրամասնությամբ՝ ինձ մեր հարևանի աղջկա հետ դպրոց տարավ մայրս, հիշում եմ նույնիսկ դպրոցական շորերս և թե այդ օրը ում կողքին էի նստել: Ասեմ ավելին՝ հիշում եմ նույնիսկ թե ինչ էր հագել մեր դասղեկը՝ ընկեր Բմբուլյանը)): Այսնես որ տեսողական լավ հիշողություն ունենալու մասին իմ առաջին բացահայտումներն արեցի հենց առաջին դասարանից)) Կարծում եմ՝ մեր սերնդի մոտ դպրոց գնալու հիշողությունների կենտրոնում կարմիր թելի նման գնում է Այբբենարանի դասագիրքը, մինչև հիմա, երբ այդ գիրքը հայտնվում է ձեռքիս տակ, կամ տեսնում եմ լուսանկարը համացանցում, այն ինձ մոտ վառ ու ջերմ հիշողություններ է արթնացնում: Հիշում եմ նաև դպրոցական պրյանիկների համը, թերևս լավ չէ, որ այն ժամանակ բջջային հեռախոսներ ու պլաշետներ չկային ու մեր ծնողները մեզ չէին կարող տեսանկարահանել մեր կյանքի կարևորագույն պահերին)) Ու ընդհանրապես երբ այս պահին խոսում եմ Ձեզ հետ, դեմքիս անկախ ինձանից ժպիտ է գալիս, որովհետև Դպրոցական ամեն բան վառ հիշողություն է:


На данном изображении может находиться: Կար Ղուկասյան

Կար Ղուկասյան

Արդեն պետքա ավարտեինք դպրոցը, այդ ժամանակ լեգենդներ էր պպտվում, թէ 11.11 .2011 թվականին եթե երազանք պահես` կիրականանա : Մենք դասարանով մի հետաքրքիր բան կազմակերպեցինք. մենք 2011 թվականի նոյեմբերի 11 ին ժամը 11:10 բոլորս պետք ա դուրս գաինք դպրոցի դիմացը և 11:11 երազանք պահեինք: Հենց եկավ 11:10 մենք դասարանով դուրս եկանք դուրս և չէինք պատկերացնում, որ ( կարելի է ասել ամբողջ դպրոցը )միացավ մեզ, ու ամենա հետաքրքիրը այն էր, որ դասատուները զարմացած նայում էին և չգիտեին ինչ անեին, անգամ մի մասը միացան մեզ: Ես դպրոցում չար երեխա եմ եղել, ամեն ինչ արել ենք, անգամ թաղում ենք կազմակերպել, բայց դպրոցը սիրել եմ, միչև այսօր էլ, որ ազատ ժամանակ եմ ունենում, մեկ-մեկ գնում եմ դասատուներիս տեսակցության:
 

FBH.am կայքը շնորհավորում է բոլոր երեխաներին և խորհուրդ տալիս լավ սովորել, որպեսզի հետագայում օգուտ տան սեփական երկրին։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն