Դենի այցը Հայաստան ավելի մեծ օգուտ է տվել մեր երկրին, քան Մերկելինը

Ասեցի` ոտս կախ գցեմ, որ վերջնական համոզվեմ ու նոր գրեմ էս ստատուսը․․․ Ոնց որ համոզվեցի։

Ես մի գրամ չեմ մեղադրում իշխանություններին, որ չեն հանդիպել Հայաստանում գտնվող հայ Դենի հետ, քանի որ, ինչպես կասեր դասականը, հանդիպումից հետո սռաչը մի այլ տիպի իշխանությանը կքրքրեր հայտնի պատճառներով, ու քանի որ իշխանությունն ուշադրությամբ ՖԲ արձագանքներին հետևում է, ու իր համար ազդակ է յուրաքանչյուր քննադատություն, նա ռիսկի չգնաց։

Միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ Դենը մի գրամ չի էլ նեղվել։ Էդ տղեն բիզնեսմեն տղայա, իրա համար կարևորը փողնա, ինքը հաստատ իշխանություններին հանդիպելու կարիք էլ չուներ, ավելին ասեմ՝ հաստատ նորմալ շոր էլ չուներ, որ գնար պաշտոնական հանդիպման։ Մի բան էլ ավելին ասեմ՝ Թրամփի հետ ցանկության դեպքում հանդիպել կարողացող մարդը հաստատ չի տխրի, որ չի հանդիպել ՀՀ ղեկավարությանը։ 

Էս ամենի մեջ զզվելին միայն իշխող կուսակցության մերժվածներից մեկի հարցազրույցն էր ռուսական հեռուստաալիքին, որով նա ասում է, որ, իմ արև, սկի տեղյակ չենք՝ ոնցա եկել, խիա եկել, մի ջղայնացեք մեզ վրա, մենք ոչ մի բան չենք արել, դաժե բարև չենք տվել իրան։ Մի քիչ ամոթ հարցազրույց էր։ 

Իսկ վերջում ասեմ՝ Դենի այցը Հայաստան ավելի մեծ օգուտ է տվել մեր երկրին, քան Մերկելի այցը, քան շատ ու շատ այլ պաշտոնյաների այցը, իսկ մոտ մեկ միլիոն մարդ լայքելա Արցախ տեղանքից լուսանկարը։ Դենը նարկամանա, սրիկայա ու լիքը տենց բաներ, բայց ինքը կարար ձրի Հայաստանը էնքան փիառեր, ինչքան բոլորս միասին՝ շատ փողով։ 

Երբ ամեն օր խոսում եք տուրիզմի զարգացումից ու նշում, որ տուրիզմի զարգանալը մեր տնտեսությունը կհանի կռախից, ու անձնական պրինցիպներից դրդված չեք հանդիպում մի մարդու, ով կարա ձեր երկիրը գովա մոտ 100 միլիոն վճարելունակ արտասահմանցու մոտ, ապա ավելի լավա պռոստո լռեք ու աղոթեք։ 

Էլթոն Ջոնի արև եմ ասում, մի քիչ դուխով եղեք ու մի քիչ արեք էն, ինչ ճիշտ եք համարում, ու ինչ կօգնի մեր երկրին՝ չվախենալով ֆեյսբուքյան սռաչից, քանի որ եթե մի անգամ տեղի տաք էդ սռաչին, հետո տակից չեք կարալու դուրս գաք։ 

#Դենըգոմիկլիներսենցչէրլինի
#Դենըքըխավառեքիրան
#Դենըգոմիկչիսիրում
#դարձիրգոմիկուարիտուն

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vagrblogger/posts/1664201110374501

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն