Ում է ձեռնտու Հայաստանի ու Արցախի միջև բաժանարար գիծը

Ում է ձեռնտու Հայաստանի ու Արցախի միջև բաժանարար գիծը: 
Հարցս հռետորական չէ, քանի որ վերջին ժամանակները ակնհայտ քաղաքականություն է վարվում այդ ուղղությամբ: 
Այդ իսկ պատճառով այս գրառմամբ ուզւոմ եմ ահազանգել ու հարցի վրա հրավիրել վարչապետ
Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը :
Ամիսներ առաջ, երբ ասել եմ չեմ հավատում ՆԻկոլ Փաշինյանին, ասել եմ կանխատեսելով այսօրվա իրողությունը և վաղվա իրավիճակը, որ գալու է այսօրվա սխալները չշտկելեու դեպքում:

короля делает свита 
ռուսերենում հայտնի այս ասածվածքը արդիական է ցանկացած ղեկավարի համար :
պարոն Փաշինյան, այսօր ձեր շուրջ հավաքված պատասխանատու այրերի մասին ձևավոված կարծիքին, համոզված եմ, տիրապետում եք :
Սակայն, այս պահին հարցը ոչ միայն կոնկրետ ամենանեղ շրջապատի , այլ իրենց ձեր իշխանության համակիր հայտարարող հեռու- մոտիկ վտանգավոր էլէմենտների ազգադավ պահվածքի ու սխակների մասին է:

Այս վտանգավոր ալիքն անհապաղ չկասեցնելու պարագայում հայտնվելու ենք անդունդի եզրին ` մեր գլխին կախված յաթաղանով:
Գիտեմ, որ խոսքերս նախկինների պես կարող եք քամահրանքով ընդունելլ:
Բայց նրանց պես մի օր կհամոզվեք, որ մտահոգությունս երբեք անհիմն չի լինում:
Եվ ուրեմն, 
մի կողմ թողնելով վերջին ժամանակները ԼԳՏՊ ակտիվանալու տենդենցը, բանակ-հավատ-մշակույթ` ազգային արժեքների արժեզրկումն ու ոտնահարումը / սրանցից յուրաքնաչյուրը գոի խնդիր է/ , ուզւոմ եմ կանգ առնել ազգի համար ճակատագրական խնդրի վրա:

Այսօր ինչ –ինչ կազմավորումներ կամ անհատներ , չգիտեմ` ուղղորդված, թե ինքնաբուխ, նպատակային խորացնում են Հայրենիքի երկու հատվածի` Հայաստանի ու ԱՐցախի միջև բաժանարար գիծը:

Կարող եմ ենթադրել, որ այդ մարդկանց գործունեության հիմքում իրենց տգիտությւոնն է և փառքի ճանապարհին ոչ մի նողկաի երևույթի առջև չընկրկելու հատկությունը, բայց և այնպես` տգիտությունը դավաճանության համար մեղմացուցիչ համգամանք չէ :

Այս մարդիկ ամեն գնով ցանկանալով կապկել Ձեզ, իրենց վրա հրավիրել Ձեր ուշադրությունը , ժողովրդի լեզվով ասած` մտնել ձեր աչքը, հանդես են գալիս տեղի-անտեղի` երբեմն նույնիսկ տխմար-իմաստազուրկ հայտարարություններով, որոնք ոչ միայն նպաստավոր չեն կոնկրետ ձեր հեղինակության համար, այլ ուղիղ խփում են Հայաստան –Արցախ միասնությանը:
Հույս եմ պահում, որ սրա տակ պետական թաքնված քաղաքականություն չէ : Այդ իսկ պատճառով ահազանգում եմ:

Ես հիշում ե մ , թե ինչպես Լ.Տ . Պետրոսյանը հիմք դրեց ղարաբաղցի-հայաստանցի եզղրույթին: 
ևվ հույս եմ պահում, որ նոր թափ ստացած այս ալիքը նա չի բարձրացրել:

Անկախության հռչակումից ի վեր մենք չկարողացանք իսպառ վնասազերծել ամբողջ հայության ճակատագիրը հարցականի տակ դնող այդ ախտը: ՈՒ այսօր այն նորից սկսել է գրոհել մեր շարքերը:

Խայծը հեշտությամբ կուլ են տալիս մարդիկ/իսկ նրանք քիչ չեն/, ովքեր արդարացիորեն կամ անհիմն դժգոհ են նախորդ իշխանություններից և իրենց բոլոր դժբախտությունների մեջ մեղավոր են համարում Արցախն ու ազատագրկան պայքար-պատերազմը, չգիտակցելով, որ Արցախի սահմանում կանգնած զինվորը հսկում է ոչ թե Արցախի, այլ Հայաստան աշխարհի սահմանը:

Ուստի և . ակնհայտը ապացուցելու կարիքից զերծ մնալով , նորից ահազանգում եմ ու ձեր ուշադրությունը հրավիրում եմ մարդկանց վրա, ովքեր շահարկելով ձեր անունը, հանդես են գալիս ազգադավ, բաժանարար-կործանարար հայտարարություններով:
Իհարկե, ցանկացած ժողովդրավար երկրի համար բնական է ընդվզումներ, պայքար, մրցակցություն և այլն:
Իհարկե , այդ իրավունքը ունեն նաև նրանք, ովքեր իրենց պայքարի ճանապարհին չեն խորշի ամենանողկալի մեթոդներից: 
Սակայն , մեզ պես երկիի ղեկավարի համար օրակարգային հարց պիտի լինի ազգին ու պետությանը դեմ ուղղված վտանգավոր էլեմնետների չեզոքացման հարցը:

Ուզում եմ նաև ընդգծել, որ Արցախից նման հայտարարությունների հեղինակները, ովքեր ներկայանում են որպես ձեր իշխանության կողմնակից, իրականում իրենց քաղաքական ամբիցիաների հարցն են լուծում:
Որպեսզի մերկապարոնց չթվա ասածս, մի երկու օրինակ բերեմ.

Արցախում հակահեղափոխական ուժ է ձևավորվում պետության մակարդակով – խոսքերի հեղինակ վերծնունդ կուսակցության ղեկավար Խանումյան Հայկը միևնույն ժամանակ ողջունելի է համարում Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն / հետագա զարգացումներով/

Հայաստանի ու ԱՐցախի միջև անդունդ առաջացնող հայտարարությունների մեկ այլ հեղինակը Բադասյան Վահանն է :
Երկար կարելի է խոսել այս մարդու քաղաքական ուղու մասին` իշխանամետությունից / պետական միջոցների մսխումով/ մինչև ընդդիմություն : 
Բայց ընթերցողի ու ձեր ժամանակը խնայելու համար միայն հուշեմ, որ նախկին պատգամավորը նախախորհրդարան- սասնա ծռերի համախոհն է ու մոլի պաշտպանը:
Չգիտեմ, ինչքանով է Ձեր ՔՊ-ն ու այս խմբավորումը համախոհ, 
երևի դուք ավելի լավ կիմանաք:

Ամեն դեպքում, կոչ եմ անում ձեզ` ձեռնարկել համաատասխան միջոցներ 
և կանխել ազգադավ -բաժանարար ցանկացած երևույթ չափազանց ծանր այս ժամանկահատվածում, երբ ահագնանում են արտաքին մարտահրավերները, ժամ առ ժամ մեծանում է պատերարզմի վտանգը: 
Դեռևս ոչ մեկը չի չեղարկել` ,,մասնատիր, որ տիրես,, կարգախոսը

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/bella.lalayan/posts/2241348295894565

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն