Ալեքսիս Օհանյանը ցանկանում է Սերենա Ուիլյամսին սովորեցնել «հայկական ցտեսությունը»

Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ցանկանում է, որ «հայկական Թվիթերն» իր կնոջը` ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին, սովորեցնի «հայկական ցտեսության» գաղափարը:

Այս կերպ, Օհանյանն արձագանքել է Ուիլյամսի այն գրառմանը, որով ինքը դժգոհել է այն մարդկանցից, ովքեր հեռախոսով խոսելիս հրաժեշտ են տալիս և 10 րոպե անց դեռ շարունակում են խոսել:

Ալեքսիսը բացատրել է, որ դա «գիտականորեն ապացուցված» «հայկական ցտեսությունն» է և գրառմանը կցել է նաև այդ արտահայտության բառարանային բացատրությունը:

«Հայկական ցտեսությունն» այն է, երբ մի խումբ հայ ընկերներ կամ ընտանիքի անդամներ միմյանց հրաժեշտ են տալիս, բայց դա շատ երկար ժամանակ է խլում: Այս մարդիկ կարող են նույն մարդուն նույնիսկ երկու կամ երեք անգամ ցտեսություն ասել նախքան իսկապես հեռանալը»,- Urban Dictionary-ն այսպես է բացատրում է «Հայկական ցտեսություն» արտահայտությունը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն