Ավելի քան 56 հազար դոլար. Փաշինյանի հանրահավաքի վրա ծախսված գումարը

Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը: Փաշինյանի հանրահավաքին հաջորդեց համերգ, որին մի քանի հայտնի հայ աստղեր էին եկել մասնակցելու: Հանրահավաքը մաշտաբային էր և ճոխ կազմակերպված:

Politik.am-ը փորձեց հաշվել, թե որքան գումար է ծախսվել հանրահավաքի կազմակերպման և անցկացման վրա:

Փաշինյանի հանրահավաքը ուներ հրաշալի ձայնային և լուսային էֆեկտներ: Հանրահավաքի շքեղ բեմը, լուսային և ձայնային էֆեկտները միասին արժեցել են 13,5 մլն դրամ: Սա մենք կարողացանք ճշտել նմանատիպ բեմերի, լույսային և ձայնային սարքավորումների վարձույթով զբաղվող ընկերություններից:

Կառավարության մեր աղբյուրներից կարողացանք ճշտել, որ հեղափոխության սիմվոլներով պատրաստված գլխարկների, պաստառների և դրոշների վրա ծախսվել է ավելի քան 7 մլն դրամ:

Փաշինյանի հանրահավաքին մասնակցելու համար մարզերից եկողներին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մարզային գրասենյակները ապահովել են ավտոբուսներով: Մեզ հաջողվեց պարզել, որ Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից եկող մասնակիցների համար վարձակալվել է 104 ավտոբուս: Յուրաքանչյուր ավտոբուսի համար միջինում վճարվել է 65 հազար դրամ: Տրանսպորտի ծախսի ընդհանուր գումարը կազմել է 6 մլն 760 հազար դրամ: Այսպիսով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի իրականացման համար ծախսվել է 27 մլն 260 հազար դրամ, որը կազմում է ավելի քան 56 հազար դոլար:

Politik.am-ը փորձեց Քաղաքացիական պայամանգիր կուսակցության մամուլի բաժնից ճշտել, թե ով է հոգացել հանրահավաքի ծախսերը: ՔՊ գրասենյակից վստահեցրին, որ մեր գրավոր հարցմանը շատ արագ կպատասխանեն, սակայն այդպես էլ չստացանք պատասխան, թե հանրահավաքի համար անհրաժեշտ ծախսերը ո՞վ կամ ովքեր են հոգացե՞լ:

Հիմա էլ շատերին հետաքրքրում է, թե ո՞վ է հոգացել հանրահավաքի ծախսերը: Եթե ծախսերը հոգացել է ՔՊ-ն, ապա հետաքրքիր է, թե՞ նախկինում փող չունեցող կուսակցությանը որտեղից այս միջոցները:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին