Հանրահավաքին մի պիջակ էի հագել, որը մի քանի տեղերում նշել էին, թե «Gucci» կամ «Zilli» է, բայց այն արտադրված է Հայաստանում. Վարչապետ

Հայաստանի տնտեսությունը պետք է միտված լինի արտահանմանը: Այս մասին այսօր` օգոստոսի 22-ին, Facebook - ի ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր տնտեսությունը պետք է միտված լինի արտահանմանը, քանի որ Հայաստանի շուկան, ցավոք, շատ փոքր է և միայն մեր շուկայի վրա հիմնված տնտեսությունով չենք կարող բարձր վարձատրվող աշխատատեղեր ստեղծել», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը որպես օրինակ բերեց թեթև արդյունաբերությունը՝ ասելով, որ կա հայկական արտադրության շատ որակյալ հագուստ.

«Ուրախ եմ, որ ես հանրահավաքին մի պիջակ էի հագել, որը մի քանի տեղերում նշել էին, թե «Gucci» կամ «Zilli» է, բայց այն արտադրված է Հայաստանում, մասնավոր դերձակի մոտ էր պատվիրվել», - հավելեց վարչապետը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն