Ադրբեջանը թքած ունի իր քաղաքացու վրա

Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանից Հայաստան է փախել ու ապաստան խնդրել ադրբեջանցի մի կին՝ Գյուլնարա Թարվերդիևան։ Կնոջ մասին հայտարարությունը հայկական կողմից տարածվեց երեկ, սակայն պարզ է, որ ադրբեջանական կողմը դեռ մեկ շաբաթ առաջ գիտեր այս տեղեկության մասին, ավելին՝ կինը բազմիցս զգուշացրել էր, որ եթե Ադրբեջանի իշխանությունները շարունակեն իր հետ վատ վարվել, նա փախչելու է Հայաստան։

Սակայն պաշտոնապես տարածված տեղեկությունից գրեթե մեկ օր հետո էլ դեռ ադրբեջանական կողմը հայտարարություն չի տարածում իր քաղաքացու մասին։ Ճիշտ է, մենք ամեն ադրբեջանցու չենք համարում ահաբեկիչ ու դիվերսանտ, ինչպես իրենք ներկայացնում են մեր գյուղացիներին, ովքեր պատահաբար անցնում են սահմանը, սակայն շարքային ադրբեջանցի քաղաքացու համար գոնե պետք է մտածի իր պետությունը։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/1781688938546501

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն