Գլենդելում ոստիկանները գողին փնտրելով՝ փակել են տեղի հայկական դպրոցը

Գլենդելում մանր գողության մեջ կասկածվող անձը Լա Կրեսենտայում ոստիկանությունից փախչելով՝ իր մեքենայով հարվածել է ոստիկանական ավտոմեքենայի:

Համացանցում տեղադրված հոլովակում երևում է, թե ինչպես է կասկածյալին հաջողվում մեքենայով փախուստի դիմել, հաղորդում է «Glendale News-Press» : Հետո նա մեքենան թողել է Ֆութհիլ Բուլվարի և Բոստոնի պողոտայի մոտ և փախել: Ոստիկանները դեռ փնտրում են կասկածյալին:

Որոնողական աշխատանքների պատճառով շրջանի հայկական Շամլյան դպրոցի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվեց: Առայժմ կասկածյալին գտնել չի հաջողվել:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն