«Սև կատուներ» մի հորինեք Արցախի և ՀՀ իշխանությունների ղեկավարների մեջ

Մոլորության նկատմամբ հանդուրժողականությունը ես դեռ հասկանում եմ, համենայնդեպս ուրիշների մեջ, բայց ոչ իմ մեջ, սակայն ստորության նկատմամբ հանդուրժողականությունը ես ոչ հասկանում եմ, ոչ էլ՝ հանդուրժում: 

Խոսքը Խանումյան Հայկ անունը կրող պատգամավորի մասին է, ով տեսնելով Արցախում իր ու իր արբանյակների միջոցով անկայության մթնոլորտ չակորղացավ առաջացնել, չկարողացավ Արցախում իր սադրանքներով իրենց նկատմամբ ուշադրություն գրավել, տեսնելով որ թե՛ հասարակական և թե՛ գործող իշխանությունների համընդհանուր արհամարհանքը չի ստացվում ճեղքել, անցել է ստորաքարշ մեթոդների կիրառմանը: Այն է՝ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև «սև կատու» միֆ ստեղծել ու շրջանառել իրականության տեղ և դրանով իսկ ձեռքերը տաքացնել այդ հնարավոր հակասության վրա, արդյունքում անկայունացնելով Արցախում և Հայաստանում ներքաղաքական իրադրությունը: 

Ահա թե ինչի մասին է խոքը: Հայկ Խանումյանը երևանյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել, մեջբերում եմ՝ 

«Մայիսին ԼՂ ԱԺ և նաև մեր խմբակցության հետ հանդիպման ժամանակ Բակո Սահակյանն ասել է, որ ապրիլի 23-ից հետո ամեն գիշեր լացում է, բարձրաձայն ողբում է, և կարծում եմ, որ այդ ողբը մինչ օրս շարունակվում է։ Թեև դրանից հետո սկսել է ինչ-որ հայտարարություն անել, որ ողջունում է Հայաստանի նոր իշխանությունների կոռուպցիայի դեմ պայքարը։ Ուրիշ խմբեր էլ բացահայտ շանտաժներով են զբաղված, ինչ-որ կեղծ օրակարգեր են առաջ քաշում, փորձում են ինչ-որ ակցիաներ անել, հետո վախենում են չեն անում… Մի խոսքով, վստահ եմ, որ Բակո Սահակյանը և իր շուրջը հավաքված թիմը սպասում է Հայաստանում ֆորսամաժորային իրավիճակի, որպեսզի մասնակցություն ունենա Նիկոլ Փաշինյանի դեմ գործողություններին»: Մեջբերման ավարտ: 

Արցախում անկայունության ձգտողները որոշակի մոլորություններ էին փորձում փաթաթել հանրության ընկալումներին, որն իհարկե չստացվեց, հիմա այդ փորձերը արդեն ստոր քայլերի իրականացմանն են միտված: Պատգամավորին բացատրել է պետք, որ Արցախում առաջացած ցանկացած սթրեսային իրավիճակ Հայաստանի իշխանությունների թույլ կողմն են: Քանզի այդտեղ ցանկացած անկայունություն կարող է սահմանում սրել իրավիճակը, ուստի այդ անկայությունը որպես Արցախի անվտանգության երաշխավորի, ՀՀ իշխանություններին ոչ միայն պետք չէ, այլև վտանգավոր է: 
Կարծում եմ, ՀՀ իշխանություններին հաճոյանալու և ՀՀ իշխանությանների ձեռքով Արցախում երևակայական կրակներից շագանակներ հանելու այս դրևսրումները ՀՀ-ում լավ են գնահատում, և պատգամավոր աշխատող, հեղափոխականի իմիջ երևակայող, ընդդիմադիրի պատմուճան հագած գրանտակերը խորը հիասթափության նոր մեծ ալիք պետք է դիմավորի իր ու իր արբանյակների համար: Քանզի ՀՀ և ԱՀ իշխանությունները իրար հետ ավելի մտերիմ են շփվում, քան Արցախի պերիֆերիան և ՀՀ իշխանությունը: Արջի ծառայությունը միշտ էլ եղել է ավելորդ ու իզուր: Ուստի սև կատուներ մի հորինեք Արցախի և ՀՀ-ի իշխանությունների ղեկավարների մեջ ու մի շողոքորթեք մեկին, մյուսի հաշվին: Դա ամենաստոր բանն է: 


Մեկ կարևոր հանգամանք ևս, «հարգելի» պատգամավորը չի գիտակցում նաև, որ նմանատիպ հայտարարություններով ինքը խորացնում է արցախցի-հայաստանցի բաժանարար գիծը: Նա չի գիտակցում, որ կառավարող էլիտան է հանրային օրակարգի ու կարծիքի մոդերատորը, ուստի նրանց միջև երևակայական տարանջատումները որոշակի տրամադրություններ կարող են ստեղծել, որը միայն ու միայն վնասում է՝ ջուր լցնելով արցախցի-հայաստանցի միֆային տարանջատման ջրաղացին: 

Հ.Գ. Ընկույզը ինչքան էլ ամուր լինի ու դրսից չկոտրվի, բավական է, նրա մեջ որդ տեղադրել, այն կթուլացնի այդ ամրությունը և հեշտ կլինի կոտրել այն:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groups/140242052811698/permalink/1078021232367104/

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին