ՈւԵՖԱ-ն ծրագրել է VAR համակարգն օգտագործել Չեմպիոնների լիգայում

ՈւԵՖԱ-ն քննարկում է տեսակրկնապատկերների VAR համակարգի կիրառմանը եվրագավաթների նոր մրցաշրջանում, գրում է The Times-ը:

Կա հավանականություն, որ VAR համակարգը կօգտագործվի Չեմպիոնների լիգայի այս մրցաշարի քառորդ եզրափակիչից: Այդ կերպ ՈւԵՖԱ-ն ցանկանում է մրցաշարի եզրափակիչ փուլերում խուսափել մրցավարական լուրջ սխալներից: Սեպտեմբերին տեղի կունենա Եվրոպական ակումբների ասոցիացիայի ժողովը, որում կքննարկվի այդ որոշումը: Չեմպիոնների լիգայում VAR համակարգի կիրառմումը թույլ կտա հրաժարվել դարպասների մոտ աշխատող մրցավարների ծառայություններից:

ՈւԵՖԱ-ն մտադիր է նաեւ VAR-ն օգտագործել 2020թ. Եվրոպայի առաջնության խաղերում, փոխանցում է News.am-ը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն