Մանվելը ատրճանակը տվել է եղբորս ձեռքն ու ասել՝ ինքդ քեզ գլխից խփի, մեկ ա՝ մենք ենք խփելու

«Այս նկարի պատճառո՞վ է ֆեյսբուքյան մի ստվար զանգված մոլեգնել, թե բա՝ էթիկա… Ուրեմն լսեք. մանվելի դեպքում ինչ էլ անեն, ինչ էլ նկարեն ու տեսանկարեն, էթիկայի խախտում չի կարող լինել: Մանվելը (ներեք մեծատառի համար, նոր տողից եմ սկսել) հորեղբորս տղայի՝ Էդգարի քիթը կոտրելուց հետո, առանց որևէ դեղամիջողի, հակառակ կողմից նույն ուժգին հարվածով իբր ուղղել է, (ինչպիսի սրտացավություն) ու էդ ամբողջ արարողությունը սկզբից մինչև վերջ տեսանկարահանել, ուղարկել է Էդգարի ծնողներին: Ատրճանակը տվել է Էդգարի ձեռքն ու ասել՝ ինքդ քեզ գլխից խփի, մեկ ա՝ մենք ենք խփելու:

Քսանն անց երիտասարդի հոգեվիճակը բոլորդ կհասկանաք, երբ կրակել է ինքն իր գլխին, բայց մեկ-երկու փամփուշտ պակաս է եղել ատրճանակի մեջ ու Էդգարի բախտից դատարկն է իրեն բաժին ընկել: Փաստրեն էս վիժվածքը ոչ միայն տուշոնկայի, այլ նաև՝ ռուլետկայի մեծ սիրահար է եղել: Մանվելի դեպքում էթիկայից խոսելիս՝ հիշեք ապրիլյանի զոհված ու վիրավոր հերոսների ծնողների, հարազատների մասին: Հիմա լսեք, ծայրագույն հումանիստներ ու էթիկայի ջատագովներ, եթե մանվելին հրապարակում քարկոծելով սատկացնեն, ես կլինեմ առաջին քարկոծողներից, ու էթիկան ո՞րն է՝ դա ինձ համար մեծագույն էսթետիկա կլինի»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=2047171361993957&set=a.435428769834899&type=3&theater

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն

  • /uploads/photos/kDr1wvn1qtfA3tknT6tN.jpg

    Նիկոլ Փաշինյանի առաջին «քննությունը» Երբ խոսում ենք իշխանության անկախության և սուվերենության մասին, ապա պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական խաղի կանոնները, որոնք ենթակա են կատարման պետությունների կողմից՝ անկախ միջազգային ազդեցությունից (Հայաստան, ԱՄՆ, Իսրայել, ԵՄ բոլոր պետություններ, Կոսովո և այլն ) և կառավարման մոդելից: Ինչպես գիտենք տևական ժամանակ է, ինչ նոր իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պնդում են, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հարցի շուրջ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև առկա է կոնսենսուս: Միակ խնդիրը թերևս ժամկետներն են: ԱԺ-ի կողմից ընդունված նոր կառավարության ծրագրի համաձայն արտահերթը պետք է կայանա մեկ տարվա ընթացքում (մինչև 2019-ի մայիսի վերջ): Ընտրությունների գնացող Նիկոլ Փաշինյանը փորձեց մեկ հարվածով երկու թիրախ խոցել, այն է՝ ԸՕ բարեփոխումներ կատարել և դեկտեմբերին անցկացնել այդ ընտրությունները: Այս կոնտեքստում Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ պետք է որ կանաչ լույս վառեն նոր ընտրությունների համար: Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էին, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի սպասում են դրական լուրերի: Լուրերը սակայն ավելի նման էին նոր իշխանությունների միջազգային քննական թեստի: Դրա մասին փաստեց հանձնաժողովի հայտարարության հետևյալ կետը. • Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացությունները լայնորեն կիրառվում են ԵԽԽՎ կողմից՝ որպես ժողովրդավարության ոլորտում «եվրոպական չափորոշիչների» դրսևորում: Այս կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ունի երկու տարբերակ. ա. Գնալ ընտրությունների և անտեսել սահմանադրական իրավունքի վերաբերյալ խորհրդատվական մարմնի եզրակացությունը, դրանով իսկ առաջ քաշելով այն թեզը, որ նոր իշխանությունների կողմից ուղարկված փաստաթղթի գործընթացը կրում էր ֆորմալ բնույթ, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության և այդ ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմության ճանաչման վրա բ. Հետաձգել ընտրությունները՝ ի ցույց դնելով պետական գործչին հատուկ հատկանիշներ, որոնք պետք է ունենա երկրի ղեկավարը: Սպասենք նոր կառավարության արձագանքին: Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.derzian.9/posts/119307985721046

    Կարդալ ավելին