Ինչպե՞ս ծախսել ավելի քիչ և աշխատել ավելի շատ

Պարզ որոշումներ, որ կօգնեն կարգի բերել ձեր բիզնեսը։

1. Մի փորձեք հասցնել ամեն ինչ և միանգամից

Սա թակարդ է, որում հայտնվում են շատ գործարարներ։ Այո, դուք բոլորից լավ գիտեք, թե ինչ է անհրաժեշտ ձեր բիզնեսի զարգացման և հաջողության համար։ Նշանակում է՝ պետք է առավելագույնս կառավարել ամեն ինչ, ինչ ձեր ձեռքերում է։ Սակայն վաղ թե ուշ դուք կնկատեք, որ ամենօրյա մանրուքները սպանում են ձեր ժամանակը, իսկ այս կամ այն չափով ավելի լայնածավալ գործերի համար ռեսուրս չի մնում։

Բացում ենք մի գաղտնիք․ ձեր ամենօրյա առաջադրանքների մեծ մասը կարելի է պարզապես պատվիրակել ուրիշներին, միայն թե պետք է գտնել համապատասխան մարդկանց, ովքեր կիրականացնեն այդ աշխատանքները։ Հիմա կմտածեք, թե հետո էլ պետք է անընդհատ ստուգել՝ արդյոք լա՞վ է աշխատում այդ պատվիրակը, ծանոթանալ աշխատանքի արդյունքներին, հետևել, որ ամեն բան իդեալական լինի։ Քանի դեռ նա նոր է մտնում գործի մեջ, դա նորմալ է, բայց հավատացեք՝ երբ գտնեք իր գործին քաջատեղյակ մարդու, այլևս անհրաժեշտություն չի լինի անընդհատ հետևելու նրան։

Մի խոսքով՝ խնայեք ձեր ժամանակն ու էներգիան։

2. Գնահատեք ձեր բիզնեսի արդյունավետությունը

Կարևոր է կատարել վերլուծություններ՝ հենվելով շուկայում փորձի, ընդունված ավանդույթների վրա։ Առանց այդպիսի վերլուծությունների դուք կարող եք կորցնել ձեր եկամտի մեծ մասը։ Վերլուծություններն օգնում են հնարավորինս օգուտ քաղել բիզնեսից՝ կիրառելով էֆեկտիվ ռազմավարություն։

3. Ընդունեք համալիր որոշումներ

Օրինակ բերենք հաճախորդների հետ շփումը։ Մեր օրերում կան բազմաթիվ օնլայն հարթակներ և հավելվածներ, որ հնարավորություն են ընձեռում համակարգված հարաբերություններ հաստատել բոլոր հաճախորդների հետ միանգամից՝ ազատելով ձեզ անհարկի քաշքշուքներից։

4. Մի կենտրոնացեք ուրիշների վրա

«Ուզում եմ լինել Իլոն Մասքի նման»․ վատ նպատակ է, չնայած բավականին գրավիչ է հնչում։ Հայտնի գործարարների հաջողությունների ոգևորիչ պատմությունները չարժե ընդունել որպես շարժիչ ուժ։ Մեզնից յուրաքանչյուրն ունի հաջողության իր բաղադրատոմսը և դրան հասնելու իր միջոցները։

5. Հիշեք առաջխաղացման մասին

Երբեք մի բավարարվեք զարգացումներով։ Անընդհատ մտածեք նոր զարգացումների, նոր հաջողությունների, նոր քայլ առաջ գցելու մասին։

6. Մի վախեցեք փոփոխություններից

Առանց փոփոխությունների չի լինում և զարգացում, այնպես որ, երբեմն անհրաժեշտ է հրաժավել նրանից, ինչին սովոր եք, և ինչը ձեզ հարմար է՝ հանուն նորի։ Նույնիսկ ամենաստացված որոշումները միշտ չէ, որ աշխատում են։ Իրավիճակ է փոխվում։ Հետևեք այդ փոփոխություններին՝ ժամանակին անհրաժեշտ արձագանքը տալու համար։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն