Երևանն իր 2800-ամյակը կդիմավորի առանց քաղաքապետի

«Մայրաքաղաք Երևանն իր 2800-ամյակը կդիմավորի առանց քաղաքապետի: Ինչպես հայտնի է՝ ԿԸՀ-ն Երև­անի ավագանու ընտրությունների օրը նշանակել է սեպտեմբերի 23-ին: Այդ օրը պարզ կդառնա ապագա ավագանու կազմը, ըստ այդմ նաև ապագա քաղաքապետի անունը:

Սակայն, չնայած այդ հանգամանքին, ավա­գանին միանգամից չի ընտրելու քաղաքապետին, «Ժողովուրդ» թերթը բազմիցս տեղեկացրել է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ «Արտահերթ ընտրու­թյունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարա­կումից հետո՝ ավագանու ընտրու­թյան արդյունքները պաշտոնապես կհրապարակի ընտրություններից մի քանի օր անց, եթե մինչ այդ նաև մաս­նակից ուժերից չբողոքարկեն արդյունքները:

Ցանկացած դեպքում օրենքով սահմանված 10-րդ օրը չի լինի սեպ­տեմբերի 29-30-ին, այսինքն՝ այն օրերին, երբ մայրաքաղաքը նշում է հիմնադրման օրը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն