Կարվի ամեն ինչ, որպեսզի ներառական կրթությունն Արցախում դրվի բարձր հիմքերի վրա. նախարար

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ներառական կրթությանը:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  խորհրդակցությանն     ԱՀ  ԿԳՍ  նախարար  Նարինե  Աղաբալյանը  և  Արցախի  հանրակրթական  դպրոցների    ներառական   կրթության   մասնագետները     քննարկել   և  վեր   են  հանել   այդ    ոլորտին  վերաբերող    մի   շարք  խնդիրներ,  հանդես  եկել  առաջարկություններով:

Խորհրդակցությանը  Նարինե   Աղաբալյանն  ասել է, որ  2010  թվականից  Արցախում  սկսել  է    գործել   ներառական  կրթությունը: Մինչև  2025  թվականն  Արցախում պետք  է   լրիվությամբ անցում  կատարվի   ներառական   կրթությանը: 

«Այս  ուղղությամբ  որոշակի  քայլեր   արդեն  ձեռնարկվել  են, սակայն  մեր  հետագա   անելիքները  հստակեցնելու  համար   տարբեր    շահագրգիռ     կողմերի   հետ  դեռևս  անհրաժեշտ  են  քննարկումներ  կատարել: Մենք   խնդիր ունենք  ինչպես  ներառական  կրթության   համակարգի  արդյունավետության  բարձրացման, այնպես  էլ    դպրոցներում  արդյունավետ  դասապրոցեսների   կազմակերպման  և  անհրաժեշտ  պայմաններ  ունենլու   առումներով: Մինչև   հիմա  մենք  առանձնացրել  ու  գնահատել  ենք  կրթության   առանձնահատուկ  պայմաններ     ունեցող երեխաների  կարիքները:  Այսօր    խնդիր  ենք դրել  նաև  գնահատելու  ուսուցիչների, մասնագիտական    խմբերի աշխատանքները,  դպրոցներում  անհրաժեշտ   պայմանների  ապահովումը  և այլ  հարցեր»,-ասել  է   նախարարը:

Շարունակությունը՝ այստեղ

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն