Թբիլիսիում ավտովթարից տուժած հայերից մի քանիսն անգիտակից վիճակում են

Վրաստանի մայրաքաղաքում ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից ոմանց վիճակը ծանր է: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ է հայտնում տուժածների վերաբերյալ։

Ժամը 08:17-ին կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, և նա հաղորդել է, որ Արփինե Մամյանը (ծնված 1986 թ.) գտնվում է «Ռեսպուբլիկանսկոյե» ԲԿ-ում, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Արամ Խաչատրյանը (ծնված 1981 թ.) գտնվում է Գուդուշաուրի ԲԿ-ում, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր: Անի Ավանեսյանը (ծնված 1986 թ.) և Գարեգին Վարդանյանը գտնվում են «Խիրուրգիչեսկոյե Նացիոնալնոյե» ԲԿ-ում: Անի Ավանեսյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Գարեգին Վարդանյանը գտնվում է անգիտակից ծանր վիճակում:

Ժամը 09:20-ին կրկին կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ։ Նա հայտնել է, որ Մանե Խաչատրյանը (7 տարեկան) գտնվում է Իյաշվիլի մանկական ԲԿ-ում, Մարիա Տանյան (ծնված 1989 թ.)՝ Ժելեզնադորոժնայա ԲԿ-ում՝ անգիտակից վիճակում, Անդրանիկ Գինոսյանը (ծնված 1995 թ.)՝ Էվեքս ԲԿ-ում՝ ծանր, բայց գիտակից վիճակում: Լիլիթ Շալվարյանը (20 տ, ստացել է կոտրվածք) և Անժելա Շալվարյանը (48 տ) գտնվում են Միխայելովսկայա ԲԿ-ում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին, ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, բախվել են «Mercedes Minivan» մակնիշի և «Mercedes CLK» մակնիշի (վարորդը՝ Օլեգ Օմարով, ծնված 1972 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն