Քաթար-Թուրքիա. սուննիական առանցք

Քաթարի եւ Թուրքիայի կենտրոնական բանկերն արժութային սվոփի մասին համաձայնագիր են կնքել ֆինանսական կայունության եւ իրացվելիության ապահովման համար։

Երկու երկրների ԿԲ ղեկավարների կողմից ստորագրված համաձայնագիրը հաստատում է արժույթի փոխանակման երկկողմ գիծ։
Ավելի վաղ Քաթարը Թուրքիային 15 միլիարդ դոլարի չափով ուղղակի ներդրումներ էր խոստացել:

Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների սրման ու լիրայի արժեզրկման ֆոնին Անկարան իր տնտեսական փրկությունը տեսնում է քաթարական, իսկ ապագայում՝ հնարավոր է նաև արաբական այլ երկրների ներդրումների մեջ: Թուրքական տնտեսության մեջ ներդրումներ կարող են ավելացնել նաև Չինաստանն ու ՌԴ-ն:

Թուրքիան փորձում է ռազմավարական կապեր հաստատել Քաթարի հետ, որն էլ իր հերթին հակասություններ ունի Ծոցի արաբական երկրների հետ: Անկարան փորձում է, ի դեմս Դոհայի, ունենալ պլացդարմ Պարսից ծոցում:

Նշենք, որ նախորդ տարի Քաթարի տարածքում սկսել է գործել թուրքական ռազմաբազա։ Այդ ռազմաբազայում տեղակայվելու են երեք հազար թուրք զինվորական, ռազմաօդային և ռազմածովային ստորաբաժանումներ, հատուկ ջոկատայիններ։

Այսօր Թուրքիայում գործում է քաթարական կապիտալով 99 ձեռնարկություն, իսկ Քաթարի ներդրումները Թուրքիայի տնտեսության մեջ հասնում են 1,2 միլիարդ դոլարի։

Թուրքական արտահանումը դեպի Քաթար նախորդ տարի ընդգրկել է նավեր, զբոսանավեր, էլեկտրոնային սարքավորումներ և մեքենաներ։ Թուրքիան Քաթարից ներկրել է նավթ և նավթամթերք։

Ռազմա-քաղաքական համագործակցությանը զուգահեռ՝ Թուրքիան ու Քաթարը սկսում են խորացնել տնտեսական կապերը․ քաթարական ներդրումներն իրենց տեղն են գտնում թուրքական տնտեսության մեջ:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artem.balasanov/posts/1871923739553363?notif_id=1534750369220432%C2%ACif_t

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն