Խաչատուրյանը քույրերին ծեծել է աթոռակով, բանալիների խուրձով, մետաղել փայտով՝ տատիկի ձեռնափայտով

Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերն ասել են, որ մեկուսարանում իրենց ավելի լավ են զգում, քան տանը։ Քույրերի խոսքով՝ սպանված հայրը իրենց սպառնում է երազում։ Քույրերի ամենամեծ խնդիրն այն է, որ միմյանց չեն տեսնում։
Հատուկ բլոկում գտնվող միջնեկ քույրը՝ Անգելինան, նշում է, որ շատ է կարոտում քույրերին, քանի որ մանկուց միասին են եղել։ Կրտսերը՝ Մարիան, անչափահասների համար նախատեսված բանտախցում է, իսկ ավագը՝ Կրիստինան՝ սովորական բանտախցում։

Մարիան ասել է, որ բժիշկները խոստացել են իր գլուխը զննել, քանի որ 14 տարեկանից մշտական գլխացավեր ունի, իսկ ցավազրկողները չեն օգնում։ Նրա խոսքով՝ պատճառն ամենայն հավանականությամբ գլխին ստացած հարվածներն են։

«Նա (հայրը) միշտ մեր գլխին էր հարվածում, երեսներիս չէր հարվածում, որպեսզի հետքեր չմնան»,-ասել է Մարիան։

Հայրը քույրերին հիմնականում ծեծել է աթոռակով, բռունցքներով, բանալիների խուրձով, մետաղել փայտով՝ տատիկի ձեռնափայտով։

Տանն աղջիկները հատուկ օրակարգ ունեին՝ արթնանալ առավոտյան ժամը 6-ին, չուտել, զուգարան չգնալ, երբ անհրաժեշտ է։ Քույրերը դպրոց էին գնում, բայց հետո հայրը դա ևս արգելեց նրանց։

«Նրան հրամանները միշտ կատարելու պատրաստ ստրուկներ էին անհրաժեշտ»,-հավելել է Մարիան։

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

Քաղաքականություն