Հայկական բանակը թույլատրեց չեզոք գոտուց ադրբեջանցու դիակը դուրս բերել

Հայկական բանակը թույլատրեց չեզոք գոտուց ադրբեջանցու դիակը դուրս բերել.

Օգոստոսի 12-ին Ակնայի /Աղդամ/ հետ սահմանակից արցախա-ադրբեջանական չեզոք գոտում հայտնաբերվել էր Ադրբեջանի քաղաքացու դիակ, ով փորձ էր կատարել հատել Արցախի պետական սահմանը: Արցախի բանակի զինծառայողները կանխել էին թշնամու կողմից դեպի հայկական դիրքերը եկող անձի առաջխաղացումը, սակայն մինչև հիմա չի պարզվել, թե սահմանախաղտը ով էր, քանի որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի տարածում որևէ հաղորդագրություն այդ դեպքի մասին:

Դիակը չեզոք գոտուց դուրս բերելու գործընթացը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին, ադրբեջանական կողմը , կարմիր խաչի աշխատակիցների ուղեկցությամբ, սպիտակ դրոշներով մոտեցել են դիակին և այն տարել իրենց կողմ:

Վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը թաքցնում է մի շարք զոհերի և վիրավորների անուններ, որոնք հայտնվել են սոց. ցանցերում:

Նկարը՝ Арцах Армения էջից:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1775491119166283&set=a.443487635699978&type=3

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն