Աստղագուշակը օգոստոսի 19-ի համար

FBH.am-ը ներկայացնում է, թե ինչ է սպասվում Ձեզ այսօր` ըստ հորոսկոպի նշանի։

Խոյ

Հիանալի օր է խաղաղ փոխգործակցության համար: Աշխատանքային հարցերը կարելի է լուծել բարեկամաբար, դժվար դեպքերում կհաջողվի հնարավոր տարաձայնությունները հասցնել նվազագույնի: Հարմար պահ է հաճախորդների հետ շփման, իրավաբանի, դիզայների, հոգեբանի հետ հանդիպման համար: Ամուսնական հարաբերություններում ներդաշնակություն կտիրի` հատկապես, եթե ձեր միությունն ամրապնդում են երեխաները, համատեղ ծրագրերը, նախագծերը:

Ցուլ

Նույնիսկ ամենատնարար Ցուլերին խորհուրդ չի տրվում տարվել կեղտոտ, ձանձրալի աշխատանքով: Այսօր հաճույք կպատճառեն հավելյալ հարմարությունները, տրամադրությունը կբարձրացնի սեղանի նրբաճաշակ սպասարկումը: Արժե այցելել գեղեցկության սրահ: Օրը հարմար է տարածքների դիզայներական լուծումներ փնտրելու համար: Այսօր լավ է ընտրել ինտերիերի առարկաներ` նախատեսված հարմարավետության, զարդարանքի համար:

Երկվորյակ

Երկվորյակները հաճույքով կտրվեն օրվա հիմնական տրամադրությանը: Աշխատանքային պոռթկում հնարավոր է միայն նրանց մոտ, ովքեր իրոք սիրում են իրենց զբաղմունքը, պատրաստ են բարյացակամ դրան նվիրել իրենց ողջ ուժերը և ժամանակը: Գերիշխող կլինի ստեղծագործական կամ ռոմանտիկ տրամադրվածությունը, չի բացառվում նաև ծուլություն, պասիվություն, հարմարավետության ձգտում: Անձնական կյանքը կստանա վառ երանգներ:

Խեցգետին

Խեցգետինները զգայուն կլինեն իրենց տանը տիրող մթնոլորտի նկատմամբ: Օրը հարմար է ընտանեկան տոների, հյուրեր ընդունելու համար: Չարժե բաց թողնել պահը, երբ հնարավոր է վեճից հետո հաշտվել, կենցաղային որոշ նրբություններ ճշտել: Հաջող կլինեն տան բարեկարգման միջոցառումները: Նույնիսկ ժամանակավոր կացարանը շատ Խեցգետիններ կցանկանան ավելի հարմարավետ դարձնել: Կարելի է գնել տան համար իրեր, նվերներ ծնողների և տնեցիների համար:

Առյուծ

Օրվա մթնոլորտն Առյուծներին կստիպի հավելյալ ուշադրություն դարձնել արտաքինին, իմիջին, շարժուձևին: Օրը տրամադրում է հաճելի շփման, հագեցած, աշխարհիկ կյանքի: Գործնական կապերը կարող են փոքր-ինչ ավելի ոչ պաշտոնական դառնալ: Հնարավոր է ձեզ հրավիրեն ծննդյան տոնակատարության, ընկերների հետ հանդիպման: Կկատարվի ձեր հին ցանկությունը, պայմաններ կձևավորվեն նոր մտահղացումների իրագործման համար:

Կույս

Գործնական հետաքրքրությունների հետ մեկտեղ Կույսերը կկարողանան բավարարել իրենց գեղագիտական պահանջները: Հարմար օր է գնումներ կատարելու համար: Լավ է ընտրել կոսմետիկա, հագուստ, աքսեսուարներ: Անկախ անձնական ճաշակներից` աստղերը խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել նորաձև իրերին: Հնարավոր է, որ ինչ-որ բան ձեզ համար ընտրեք կամ նվերներ գնեք մտերիմներին, ընկերներին: Բացառված չեն ինքնաբուխ գնումները:

Կշեռք

Կշեռքներին անհրաժեշտ է իրենց համար ժամանակ գտնել: Չարժե ձեզ զրկել մի բանից, ինչն ընդգծում է ձեր բնատուր հմայքը, բավարարում է գեղարվեստական ճաշակը, հարմարություններ է ստեղծում և ուրախացնում է ձեզ: Հարմար օր է կոսմետիկայի, օծանելիքի, հագուստի և տարբեր աքսեսուարների ընտրության համար: Այսօրվա անակնկալները ձեզ դուր կգան: Օրինակ` գուցե ձեզ հաջողվի զեղչով ձեռք բերել հազվագյուտ նրբագեղ զգեստ:

Կարիճ

Կարիճներին օգտակար կլինի նորաձևության, գեղագիտության, մշակույթի, արվեստի նկատմամբ հետաքրքրությունը: Եթե դա ձեր սովորական միջավայրն է, կհաջողվի ավելի խորասուզվել ձեզ հետաքրքրող նրբություններում: Եթե գիտակ չեք այդ ոլորտներում, արժե խորացնել գիտելիքները: Դա կօգնի հաջողության հասնել ձեզ հետաքրքրող դաշտերում: Ձեզ փայլ հաղորդելով` ձեզ վրա կուղղեք ղեկավարության, հանրության, սիրելի անձնավորության ուշադրությունը:

Աղեղնավոր

Ընթացիկ գործերում Աղեղնավորները հատուկ ջանքեր թափելու կարիք չեն զգա: Ցանկությունների իրագործմանը կօգնեն հանգամանքները: Գործնական ոլորտում շատ բան կորոշվի գործընկերների հետ ընդհանուր հետաքրքրությունների առկայության հաշվին: Ձեզ կարող է օգնել հին ընկերներից մեկը: Այսօր կարելի է հանդիպում նշանակել, մշակութային միջոցառում կազմակերպել: Հնարավոր է մեծ հետաքրքրություն դրսևորեք այլ երկրների մշակույթների նկատմամբ:

Այծեղջյուր

Այծեղջյուրները կձգտեն ցանկացած հանգամանքում պրոֆեսիոնալ մնալ: Աստղերը ձեզ աջակցում են այդ հարցում, սակայն խորհուրդ են տալիս ձեր անձի շուրջ ուշադրություն հրավիրելու այլ եղանակներից նույնպես չհրաժարվել: Եթե ճաշակ և հմայք ունեք, ընկերական մարդ եք, կողմնորոշվում եք նորաձևության միտումներում, պատվիրատուների և գործընկերների համար ձեր գրավչությունը կկրկնապատկվի: Բացառված չէ, որ ձեզ ուշադրություն դարձնի նախկին երկրպագուն:

Ջրհոս

Ջրհոսներին պետք կգա դիվանագիտություն: Եթե զուրկ եք այդ որակից, տարաձայնությունները կարգավորելու համար ստիպված կլինեք դիմել միջնորդի օգնությանը: Օրը պայմաններ է ստեղծում փոխհարաբերությունների ներդաշնակեցման համար: Հնարավորություն կա հաղթելու վեճը, մրցույթը, նորից ձեզ վրա հրավիրելու ձեզ հետաքրքրող մարդու ուշադրությունը: Սիրային հարաբերություններում հնարավոր է զգացմունքների կենդանացում:

Ձկներ

Օրվա իրադրությունն ընդհանուր առմամբ դրական է, սակայն շատ Ձկների համար դժվար կլինի դեպքերը նախապես կանխագուշակել: Կարող են անհանգստություն պատճառել չծրագրված նորությունները, ժամանակացույցի, սարքավորումների փոփոխությունները: Ինտուիցիայի փոխարեն այսօր ավելի լավ է ապավինել ճակատագրին, հավատալ երջանիկ պատահականությանը: Միաժամանակ, ցանկալի է դրսևորել ընկերասիրություն և հանդուրժողականություն, պահպանել ներքին և արտաքին հավասարակշռությունը:

Հեղինակ

Հեղինակի այլ գրառումներ

Մեկնաբանություններ

ՖԲՀ

Քաղաքականություն